Մատյանում արտապատկերվում են նշված ժամանակահատվածում ստեղծված Հաշիվ-Ապրանքագիր, Վաճառք(Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը:
Այս մատյանի դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
---|---|
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` Հաշիվ-Ապրանքագիր, Ստացված ծառայություններ, Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերը: |
Արժույթ |
Լրացվում է արժույթը, ըստ որի կառուցվում է մատյանը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Ցույց տալ ելքի գումարները բացասական |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում Վերադարձ գնորդից փաստաթղթերի գումարները կցուցադրվեն բացասական թվով։ |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն և’ սևագիր, և’ գրանցված փաստաթղթերը: |
Բերել գործառնությունները |
Դրոշակը նշված լինելու դեպքում մատյանում կերևան նաև փաստաթղթում գրանցված գործառնությունները։ |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը։ |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: Այս դաշտը կարելի է լրացնել ձեռքով կամ ավտոմատ` օգտվելով Հաշիվների սերիա-համարների վերագրում գործողությունից: |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Դուրս գրման ա/թ |
Հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը: |
ԱԱՀ-տեսակ |
Փաստաթղթում նշված ԱԱՀ-ի հաշվարկի ձևն է։ |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
ՀՎՀՀ |
Գործընկերոջ ՀՎՀՀ-ն: Սյունը երևում է, եթե Դրույթներում Մատյաններում և հաշվետվություններում ցույց տալ գործընկերոջ ՀՎՀՀ-ն դրոշակը դրված է: |
Կարգավիճակ |
Գործընկերոջ կարգավիճակը։ Տվյալներն ավտոմատ ստացվում են b2b.armsoft հարթակից: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Փաստաթղթի ներքին սիստեմային համար (ISN) |
Փաստաթղթի ներքին սիստեմային համարն է, որը օգտագործվում է դուրս գրված հաշիվները Հաշվետվությունների Ներկայացման Էլեկտրոնային Համակարգ (e-invoicing) արտահանելու համար: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի, Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ և այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ: |
Գործառնություն |
Դրոշակ է, որը ցույց է տալիս տվյալ փաստաթղթի գործառնությունների գրանցված լինելը: |
Դուրս գրման եղանակ |
Տվյալ հարկային հաշվի դուրս գրման եղանակն է: Դուրս գրման եղանակը կարող է լինել էլեկտրոնային կամ թղթային: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Պատճենել. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ` լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հաշվառումից հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է հաշվառման մեջ:
•Հաշվետվություններ. բացվում են ՆԱ գործողությունների մատյան և Վաճառքների մատյան հաշվետվությունները նշված փաստաթղթի համար:
•Գեներացնել գործառնություններ. գեներացվում են հաշվապահական ձևակերպումները փաստաթղթում և դրույթներում լրացված արժեքների հիման վրա:
•Ստեղծել փաստաթղթի հիման վրա... Հաշիվ-ապրանքագրի դեպքում բացվում են Դրամարկղի մուտքի օրդեր և Վերադարձ գնորդից տեսակի փաստաթղթերը, որտեղ լրացված են հիմք վաճառքի փաստաթղթի տվյալները, իսկ Վերադարձ գնորդից փաստաթղթի դեպքում` Վճարման հանձնարարագիր և Դրամարկղի ելքի օրդեր տեսակի փաստաթղթերը, որտեղ լրացված են հիմք Վերադարձ գնորդից փաստաթղթի տվյալները:
•Հարկային հաշիվները արտահանել e-Invoicing. բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1.e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Դուրս գրված հարկային փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2.e-Invoicing(ուղիղ կապ) նշելու դեպքում Դուրս գրված հարկային փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3.e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:
•Հաշվարկային փաստաթղթերը արտահանել e-Invoicing. բացվում է դիալոգ պատուհան, որտեղ Արտահանել դաշտում 1.e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) նշելու դեպքում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն արտահանվում են անմիջապես e-Invoicing համակարգ, 2.e-Invoicing(ուղիղ կապ) նշելու դեպքում Դուրս գրված հաշվարկային փաստաթղթերն արտահանվում են նախկին e-Invoicing համակարգ, 3.e-Invoicing (XML ֆայլ) նշելու դեպքում փաստաթղթերն արտահանվում են XML ֆորմատով, որն այնուհետև կարող է ներմուծվել հարկային մարմնի e-Invoicing ծրագիր:
•Սերիա-համարը վերագրել փաստաթղթի համարին. e-invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հարկային հաշիվների սերիա-համարները վերագրվում են համապատասխան Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (Մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերին:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է համակարգչում տեղադրված Մեյլային համակարգի միջոցով:
•Ուղարկել էլ. փոստով. Պատվերն ուղարկվում է գնորդի` տեղեկատուում նշված էլ. փոստի հասցեին: Նամակն ուղարկվում է առանց փոստային կլիենտ համակարգի: Հնարավորությունը կիրառելու համար անհրաժեշտ է Դրույթների Համակարգային մասում կատարել Էլ. նամակներ ուղարկելու համար անհրաժեշտ կարգավորումները:
•Ուղարկել b2b.armsoft հարթակ. Պատվերն ուղարկվում է գնորդին b2b.armsoft հարթակի միջոցով. անհրաժեշտ է, որ հաշիվ-ապրանքագրում նշված գնորդը նախապես գրանցված լինի b2b.armsoft հարթակում և նրա տեղեկատուում լրացված լինի Հարթակի մասնակից դաշտը:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել CTRL+R սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի:
Տես ավելին`