Այս հաշվետվությունը նախատեսված է նյութական արժեքների, ծառայությունների և հիմնական միջոցների իրացումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ կընդգրկվեն այն գործողությունները, որոնք գրանցվել են այդ ժամանակահատվածում: |
Պահեստ |
Լրացվում է պահեստը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր պահեստների: |
Խումբ |
Լրացվում է նյութական արժեքի խմբի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: Այս դաշտը դատարկ լինելու դեպքում հաշվետվությունը ստեղծվում է ըստ բոլոր խմբերի նյութական արժեքների: |
Նյութական արժեք |
Լրացվում է նյութական արժեքի կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Ծառայություն |
Լրացվում է ծառայության կոդը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Հիմնական միջոցներ |
Լրացվում է հիմնական միջոցի գույքային համարը, որի համար ստեղծվում է հաշվետվությունը: |
Գործընկերոջ խումբ |
Լրացվում է գործընկերոջ խումբը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կապված են նշված գործընկերների խմբի հետ: |
Գնորդ |
Լրացվում է գործընկերոջ կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կապված են նշված գործընկերոջ հետ: |
Հասույթի հաշիվ |
Հասույթի հաշիվը: |
Ծախսի հաշիվ |
Ծախսի հաշիվը: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողության տեսակներ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի գործողությունները, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի: |
Ըստ տարբեր խմբաքանակների |
Դրոշակը միացնելու դեպքում վաճառված նյութական արժքներն հաշվետվությունում երևում են բացված ըստ խմբաքանակների: Հաշվետվությանն ավելանում է մուտքի փաստաթղթի վերաբերյալ տեղեկատվություն: |
Արտարժույթ |
Լրացվում է արտարժույթի կոդը: Այս դաշտը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում կընդգրկվեն միայն այն գործողությունները, որոնք կատարվել են նշված արտարժույթով: |
Ցույց տալ արտարժույթները |
Դրոշակը նշելու դեպքում մատյանում կերևան նաև գործողությունների արտարժույթները: |
Ցույց տալ ԱԱՀ-ի գումարները |
Դրոշակը նշելու դեպքում կցուցադրվեն Վաճառքի գումարի ԱԱՀ և Ինքնարժեքի գումարի ԱԱՀ սյուներ: |
Ցույց տալ ՆԱ |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 2 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Կոդ սյունում երևում են ՆԱ կոդերը, Անվանում սյունում` ՆԱ անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում առաջանում է Կոդ-Անվանում սյուն, որտեղ երևում են ՆԱ կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ խմբի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` խմբի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Խումբ սյունում երևում են խմբի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ պահեստի |
Պարտադիր լրացվող դաշտ է: Այստեղ կարելի է ընտրել 1 - Կոդը, 2 - Կոդը և անվանումը (առանձին սյուներով), 3 - Կոդը և անվանումը (մեկ սյունով): Կոդը նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, Կոդը և անվանումը (առանձին սյուներով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերը, իսկ սյան կողքին ավելացած Անվանում սյունում` պահեստի անվանումները, Կոդը և անվանումը (մեկ սյունով) նշված լինելու դեպքում Պահեստ սյունում երևում են պահեստի կոդերն ու անվանումները: |
Ցույց տալ ՆԱ լրացուցիչ սյուները |
Նշված լինելու դեպքում հաշվետվությունում ավելանում են հետևյալ սյուները` ԱՏԳԱԱ դասակարգիչ, Գծիկավոր կոդ, ԱԱՀ, Լրիվ անվանում: |
Դիալոգ պատուհանում աշխատանքը նկարագրված է Պարամետրեր բաժնում:
Այս հաշվետվության տողերը նշված ժամանակահատվածում գրանցված գործողություններն են և պարունակում են հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Գրանցման ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: |
Գործողության տեսակ |
Գործողության տեսակը: |
Տեսակ |
Նշվում է վաճառքի օբյեկտի տեսակը 1 - Նյութական արժեք, 2 - Ծառայություն, 3 - Հիմնական միջոց: |
Կոդ |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի կոդը: |
Անվանում |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի անվանումը: |
Պահեստ |
Պահեստի կոդը: Ծառայությունների և ՀՄ-ների համար այս դաշտը դատարկ է: |
Չափման միավոր |
Չափման միավորը: |
Գործընկերոջ խումբ |
Գործընկերոջ խմբի կոդը: |
Գնորդ |
Գնորդի կոդը: |
Անվանում |
Գնորդի անվանումը: |
Գնորդի հաշիվ |
Գնորդի դեբիտորական պարտքի հաշիվը: |
Գործունեության հասցե |
Գնորդի գործունեության հասցեն: |
Քանակ |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի քանակը: |
Վաճառքի գին |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքի գինը դրամով: |
Վաճառքի գումար |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքի գումարը դրամով: |
Շահույթ |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքից ստացված շահույթը գումարային արտահայտությամբ: |
Շահույթը վաճառք. (%) |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքից ստացված շահույթը տոկոսային արտահայտությամբ` հաշվարկված ըստ վաճառքի գնի: |
Շահույթը ինքնարժ. (%) |
Նյութական արժեքի վաճառքից ստացված շահույթը տոկոսային արտահայտությամբ` հաշվարկված ըստ ինքնարժեքի: |
Վաճառքի գնի ԱԱՀ |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքի գնի ԱԱՀ-ն է: |
Վաճառքի գումարի ԱԱՀ |
Նյութական արժեքի, Ծառայության կամ Հիմնական միջոցի վաճառքի գումարի ԱԱՀ-ն է: |
Արժույթ |
Արժույթի կոդը: |
Վաճառքի գին արժ. |
Վաճառքի գինն արժույթով: |
Վաճառքի գումար արժ. |
Վաճառքի գումարն արժույթով: |
Հասույթի հաշիվ |
Հասույթի հաշիվը: |
Գին դրամով |
Նյութական արժեքի միավորի ինքնարժեքը: |
Ինքնարժեքի գումար |
Նյութական արժեքի ինքնարժեքի գումարը: |
Սկզբնական գին |
Վաճառքի գինն առանց զեղչի: |
Միավորի ԱԱՀ |
Նյութական արժեքի միավորի ինքնարժեքի ԱԱՀ-ն է: |
Ինքնարժեքի գումարի ԱԱՀ |
Նյութական արժեքի ինքնարժեքի գումարի ԱԱՀ-ն է: |
Ծախսի հաշիվ |
Ծախսի հաշիվը: |
Մեկնաբանություն |
Գործողության մեկնաբանությունը: |
Խումբ |
Նյութական արժեքի խումբը: |
Բնութագիր |
Նյութական արժեքի բնութագիրը: |
Մուտքի ա/թ |
Նյութական արժեքի մուտքի ամսաթիվը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Մատակարար |
Նյութական արժեքի մատակարարի կոդը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Անվանում |
Նյութական արժեքի մատակարարի անվանումը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի տեսակ |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի տեսակը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Փաստաթղթի համար |
Նյութական արժեքի մուտքի փաստաթղթի համարը: Այս սյունը երևում է, երբ հաշվետվությունը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանում նշված է Ըստ տարբեր խմբաքանակների հայտանիշը: |
Հիմք փաստաթղթի Ա/Թ |
Նյութական արժեքի վերադարձ գնորդից փաստաթղթի հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթի ամսաթիվը: |
Հիմք փաստաթղթի համար |
Նյութական արժեքի վերադարձ գնորդից փաստաթղթի հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթի համարը: |
Հաշվետվության կոնտեքստային ցանկից կարելի է հիմք փաստաթուղթը Խմբագրել (CTRL+E), Դիտել տպելու ձևը (F5), Հեռացնել (CTRL+D) կամ դիտել Պատմությունը (CTRL+H): Վաճառքի տողի կամ տողերի հիման վրա կարելի է ստեղծել Վերադարձ գնորդից, իսկ Վերադարձի տողի կամ տողերի հիման վրա կարելի է ստեղծել ՆԱ տեղաշարժ փաստաթուղթ` տողի կոնտեքստային ցանկից ընտրելով Ստեղծել փաստաթուղթ հրամանը: