Հաշիվների սերիա-համարների վերագրում

Ուղղորդիչ:  Հաշվապահություն > Գործողություններ >

Հաշիվների սերիա-համարների վերագրում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշիվների սերիա-համարների վերագրում հրամանի միջոցով վերագրվում են e-Invoicing համակարգի միջոցով (էլեկտրոնային եղանակով) դուրս գրված հաշիվների սերիա-համարները համապատասխան Հաշիվ-ապրանքագիր, Վաճառք (մանրածախ) և Վերադարձ գնորդից փաստաթղթերին։ Այս հրամանով բացվում է պատուհան, որի միջոցով անհրաժեշտ է ընտրել հաշիվների Ներմուծման աղյուր՝ 1․e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) կամ 3․e-Invoicing(XML ֆայլ)։ 2. e-Invoicing(ուղիղ կապ) անհրաժեշտ է e-invoicing համակարգի  նախկին տարբերակի կիրառման դեպքում:

1․e-Invoicing(ուղիղ կապ նոր վեբ տարբերակով) ընտրելիս պարտադիր է լրացնել Հաշվի տեսակը (Հարկային հաշիվներ, Հաշվարկային փաստաթղթեր) և Ժամանակահատվածը, որը հաշվի դուրս գրման ամսաթիվն ընդգրկող ժամանակահատվածն է։ Հարցման ծավալը կրճատելու նպատակով հնարավոր է կիրառել լրացուցիչ ֆիլտրացիաներ՝ Գնորդի ՀՎՀՀ, Գնորդի անվանում, Սերիա և համար դաշտերին արժեքներ տալով։ Կատարել սեղմելուց հետո բացվում է e-Invoicing համակարգ մուտք գործելու պատուհանը, որտեղ կազմակերպության տվյալները լրացնելուց հետո բացվող Հարկային հաշիվներ (Դուրս գրված) մատյանում կարելի է ընտրել հաշիվը և աջ քլիքով կատարել Սերիա-համարների վերագրում։

3․e-Invoicing(XML ֆայլ) ընտրելիս ակտիվանում է Ներմուծվող ֆայլի ընտրություն դաշտը, որտեղից անհրաժեշտ է ընտրել նախապես e-Invoicing համակարգից դուրս գրված հաշիվների XML ֆորմատով արտահանված ֆայլը։

Հաշիվների նույնականացումը տեղի է ունենում ըստ փաստաթղթի ներքին սիստեմային համարի (ISN) և գումարի: Եթե նույնականացումը չի կատարվում, ապա ստուգումը կատարվում է նաև ըստ նույնացուցիչի կամ ըստ հաշվի ամսաթվի, գումարի և գործընկերոջ ՀՎՀՀ-ի կամ անձնագրի համարի:

Ընդ որում`հարկային հաշիվների սերիա-համարների վերագրումը կատարվում է միայն այն փաստաթղթերի համար, որոնց դուրսգրման եղանակը 1 - Էլեկտրոնային է:

Սերիա-համարը կարելի է վերագրել նաև փաստաթղթի Համար դաշտին: