Կանխիկ փոխհաշվարկների համար յուրաքանչյուր կազմակերպություն պետք է ունենա դրամարկղ (դրամարկղեր)։
Այս տեղեկատուն պարունակում է դրամարկղերի մասին տվյալներ, որոնք օգտագործվում են դրամարկղի ելքի և մուտքի օրդեր փաստաթղթեր գրանցելիս։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ դրամարկղեր, օրինակ` Վաճառասրահի դրամարկղ, Հիմնական դրամարկղ և այլն։ Մանրածախ առևտրում, որպես դրամարկղ, կարող է հանդես գալ նաև հսկիչ-դրամարկղային մեքենան (ՀԴՄ)։ Կազմակերպությունում կանխիկ դրամական միջոցների հաշվառումը վարվում է Արտարժույթներ տեղեկատուում սահմանված ցանկացած արժույթով։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Դրամարկղեր դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Դրամարկղ տեղեկատուի Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Դրամարկղի կոդը։ Նոր ավելացվող դրամարկղի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված դրամարկղի կոդից։ |
Անվանում |
Դրամարկղի անվանումը։ |
ԴՄՕ-ի հերթական համար |
Հերթական դրամարկղի մուտքի օրդերի համարը։ Հերթական ԴՄՕ-ն գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում հերթական ԴՄՕ գրանցելիս համակարգն առաջարկում է Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական ԴՄՕ համարը: |
ԴԵՕ-ի հերթական համար |
Հերթական դրամարկղի ելքի օրդերի համարը։ Հերթական ԴԵՕ-ն գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում, հերթական ԴԵՕ գրանցելիս, համակարգն առաջարկում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական ԴԵՕ համարը։ |
Վաճառք (Կտրոն) հերթական համար |
Հերթական Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համարը ըստ դրամարկղի։ Հերթական Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համարը գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում, հերթական Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը գրանցելիս, համակարգն առաջարկում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական Վաճառք (Կտրոն) փաստաթղթի համարը։ |
Վերադարձ (Կտրոն) հերթական համար |
Հերթական Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի համարը ըստ դրամարկղի։ Հերթական Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի համարը գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում, հերթական Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթը գրանցելիս, համակարգն առաջարկում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի համարը։ |
Հերթափոխի հերթական համար |
Վաճառող-գանձապահների աշխատանքը ըստ հերթափոխերի կազմակերպելու դեպքում համակարգում հնարավորություն է տրված վաճառքի և դրամարկղի փաստաթղթերը վարել ըստ հերթափոխերի և տեսնել Հերթափոխի հաշվետվություն: |
Հիմնական |
Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ դրամարկղը հիմնական է, թե` ոչ։ |
ՀԴՄ էջի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
ՀԴՄ |
Դրոշակը նշված լինելու դեպքում տվյալ դրամարկղը կառաջարկվի ՀԴՄ կտրոններ մատյանի դիալոգ պատուհանի Դրամարկղ (ՀԴՄ) ցուցակում: |
ՀԴՄ սարքի համար |
Նշվում է հարկային մարմնում ՀԴՄ սարքի համարը: |
ՀԴՄ գրանցման N |
Նշվում է հարկային մարմնում ՀԴՄ սարքի գրանցման համարը: |
ՀԴՄ IP հասցե |
ՀԴՄ-ի IP հասցեն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Պորտ |
ՀԴՄ-ի պորտի համարն է, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Գաղտնաբառ |
Գաղտնաբառ, որի միջոցով համակարգը միանալու է ՀԴՄ-ին: |
Ավտ. համակարգի IP հասցե |
Համակարգչի IP հասցեն է, որի միջոցով ՀԴՄ-ն միանալու է համակարգին: |
Դիտել ՀԴՄ օպերատորները և բաժինները |
Այս հրամանի միջոցով կարելի է տեղնել կցված ՀԴՄ սարքի օպերատորների և բաժինների վերաբերյալ ինֆորմացիա: |
ԱԱՀ-ով հարկվող ՀԴՄ բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը հարկվում է ԱԱՀ-ով: |
ԱԱՀ-ով չհարկվող ՀԴՄ բաժին |
Նշվում է օպերատորին կցված բաժինը, որը չի հարկվում ԱԱՀ-ով: |
Կանխիկի սահմանաչափ |
Պարտադիր լրացվող դաշտ է, սահմանափակումը հաշվի է առնվում ՀԴՄ կտրոն տպելիս: Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները՝ |
Ցույց տալ տպելու գործընթացը |
Դրոշակը նշված լինելու դեպքում հնարավոր կլինի Վաճառք (կտրոն) փաստաթղթում հետևել ՀԴՄ կտրոն տպելու գործընթացին և անհրաժեշտության դեպքում դադարեցնել գործընթացը: |
ՀԴՄ օպերատոր |
Նշվում է ՀԴՄ օպերատորի կոդը՝ կախված ՀԴՄ սարքի տեսակից։ |
ՀԴՄ օպերատորի գաղտնաբառ |
Լրացվում ՀԴՄ օպերատորի գաղտնաբառը: |
Տպել փորձնական ՀԴՄ կտրոն |
Կոճակը նախատեսված է ՀԴՄ համակցումից հետո փորձնական ՀԴՄ կտրոն տպելու համար։ |
Վճարային համակարգեր էջը նախատեսված է վճարային համակարգի համակցման կարգավորումները տալու համար: Դաշտերը հնարավոր է խմբագրել, եթե Դրույթների Վճարային համակարգեր էջում ակտիվացված է համապատասխան վճարային համակարգը: Եթե Դրամարկղի վրա տրված են կարգավորումներ, ապա գործարքների ժամանակ ավտոմատ վերցվում են այդ կարգավորումները, այլ ոչ Դրույթների Վճարային համակարգեր էջի կարգավորումները:
POS-տերմինալներ էջում լրացվում են դրամարկղին կցված POS-տերմինալները: Էջի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Նշվում է POS-տերմինալի անվանումը: Հաջորդ` Գործընկեր դաշտը լրացնելու դեպքում, դաշտում ավտոմատ կլրացվի գործընկերոջ անվանումը: Դաշտը խմբագրման ենթակա է: |
Գործընկեր |
Լրացվում է POS-տերմինալը տրամադրող բանկ-գործընկերը: |
Պայմանագիր |
Նշվում է POS-տերմինալը տրամադրող բանկ-գործընկերոջ պայմանագիրը: |
Միացված սարք |
Ընտրվում է դրամարկղին միացված` համակարգի հետ համակցվող սարքերից որևէ մեկը (ՀԴՄ-ի POS-տերմինալ, Ingenico POS): Այլ տեսակի սարքի դեպքում դաշտի արժեքը անհրաժեշտ է թողնել դատարկ: |
ՀԴՄ Վճարային համակարգ |
Դաշտն ակտիվանում է Միացված սարք դաշտում ՀԴՄ-ի POS-տերմինալ նշված լինելու դեպքում: Կից բացվող ցուցակից կարելի է ընտրել քարտային կամ վճարային համակարգերով վճարման տարբերակը: |
ՀԴՄ դրոշակով դրամարկղի կոնտեքստային ցանկից կարելի է տպել ՀԴՄ հաշվետվություն, ինչպես նաև դիտել տպված ՀԴՄ կտրոնի մասին մանրամասներ` լրացնելով կտրոնի N և գրանցման N դաշտերը:
Նշում |
---|
Չի թույլատրվում հեռացնել այն դրամարկղերը, որոնցով գործողություն է գրանցված։ |