Այս տեղեկատուում լրացվում են կազմակերպության աշխատակիցների տվյալները։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Աշխատակից դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Աշխատակիցներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Աշխատակից |
Աշխատակցի կոդը: Նոր աշխատակցի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված աշխատակցի կոդից: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Աշխատակցի ազգանուն, անուն, հայրանունը։ |
Հասցե |
Աշխատակցի հաշվառման կամ բնակության հասցեն։ |
Հեռախոս |
Աշխատակցի հեռախոսի համարը։ |
Անձնագրի համար |
Աշխատակցի անձնագրի համարը, տրման ամսաթիվը և ում կողմից է այն տրվել։ |
Քարտի կոդ |
Վաճառող խորհրդատուի քարտի կոդն է, օգտագործվում է Վաճառք (Կտրոն)-ում Վաճառող դաշտը սկաներով լրացնելիս: |
Վաճառող |
Դրոշակը նշված լինելու դեպքում աշխատակցին կարելի է նշել փաստաթղթերի Վաճառող դաշտում: |