Հաճախ օգտագործվող արտահայտությունների կամ մեկնաբանությունների տեղեկատուն է։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Արտահայտություն դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։
Արտահայտություններ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Արտահայտության կամ մեկնաբանության կոդը: |
Անվանում |
Իրենից ներկայացնում է որևէ արտահայտություն կամ մեկնաբանություն: |
Տարբեր փաստաթղթերի և տեղեկատուների որոշ դաշտեր լրացնելու համար կարելի է ընտրել տեղեկատուի տողերից: Այդպիսի դաշտերից են`
• բոլոր փաստաթղթերի Մեկնաբանություն դաշտը,
• դրամարկղի մուտքի և ելքի օրդերների Հիմք և Հավելված դաշտերը:
Այս տեղեկատուի մեջ նոր տողեր ավելացնելիս ցանկալի է հաշվի առնել այս հանգամանքը և տողերը կոդավորել այնպես, որ համանման տողերը ցուցակում հաջորդեն միմյանց: Դրանով կհեշտացվի ցուցակից անհրաժեշտ արտահայտության ընտրությունը: