Պայմանագրեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Գործընկերների ենթատեղեկատուներ >

Պայմանագրեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Գործընկերների հետ փոխհաշվարկների արդյունքների ավելի մանրամասն վերլուծության համար համակարգում վարվում է պայմանագրերի կտրվածքով հաշվառում։ Այս տեղեկատուում ներկայացվում են գործընկերների հետ կնքած պայմանագրերը։

Յուրաքանչյուր գործընկեր պետք է ունենա գոնե մեկ` հիմնական պայմանագիր, որը համակարգի կողմից ավտոմատ ստեղծվում է գործընկեր ավելացնելիս։ Գործընկերներ տեղեկատուի Պայմանագրեր էջում լրացված պայմանագրերն ավտոմատ ավելանում են Պայմանագրեր տեղեկատուում: Հետագայում գործընկերոջ համար կարելի է ստեղծել բազմաթիվ այլ պայմանագրեր և, անհրաժեշտության դեպքում, որպես հիմնական պայմանագիր նշել որևէ այլ պայմանագիր։

Փաստաթղթերում պայմանագրի նշելն անհրաժեշտ է։ Լռությամբ փաստաթղթում լրացվում է տվյալ գործընկերոջ համար որպես հիմնական նշված պայմանագիրը, որը, սակայն, կարելի է փոխարինել ցանկացած այլ պայմանագրով։

Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Պայմանագիր X գործընկերոջ հետ դիալոգ պատուհանի միջոցով, որտեղ X-ը ընտրված գործընկերոջ կոդն է։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։

Պայմանագրեր տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գործընկեր

Գործընկերոջ կոդը։ Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Կոդ

Պայմանագրի կոդը։ Նոր ավելացվող պայմանագրի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված պայմանագրի կոդից։ Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Պայմանագրի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Արժույթ

Արժույթի կոդն է: Այս պայմանագրի շրջանակներում գործընկերոջ հետ բոլոր փոխհաշվարկները կկատարվեն նշված արժույթով: Պարտադիր լրացվող դաշտ է:

Գնի տեսակ

Գնի տեսակի կոդը։ Փաստաթղթերում, պայմանագիրն ընտրելիս, ավտոմատ կերպով լրացվում է այդ պայմանագրում նշված գնի տեսակը։

Ամսաթիվ

Պայմանագրի կնքման ամսաթիվն է:

Նկարագրություն

Պայմանագրի նկարագրությունն է, օրինակ համարը:

Զեղչի տոկոս

Յուրաքանչյուր պայմանագրի համար կարելի է նշել անհատական զեղչի տոկոսը, որը փաստաթղթում ավտոմատ կլրացվի տվյալ պայմանագիրը ընտրելուց:

Քարտի կոդ

Գործընկերոջ նույնականացման կամ զեղչի քարտի կոդն է:

Բոնուսային քարտ

Դրոշակ տիպի դաշտ է, նշված լինելու դեպքում գորընկերրը տվյալ պայմանագրով կհամարվի բոնուսային համակարգի մասնակից:

Բոնուս %/միավոր

Նշված տոկոսը կիրառվում է Վաճառք (Կտրոն) փաստաթղթերով վաճառք գրանցելիս, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Տոկոսային և բոնուսի կուտակման եղանակ ընտրված է Գործընկերոջ քարտի կիրառում կետը: Միավորները կկիրառվեն, եթե Դրույթների Ընդհանուր էջում որպես բոնուսի տեսակ նշված է Գումարային տեսակը:

Դեբիտորական պարտքի հսկողություն

Դրոշակ տիպի դաշտ է, նշված լինելու դեպքում գնորդի տվյալ պայմանագրով պարտքի մնացորդը կվերահսկվի:

Դեբիտորական պարտքի սահմանաչափ

Նշվում է Գնորդի տվյալ պայմանագրով պարտքի սահմանաչափը, որը կստուգվի վաճառքի փաստաթուղթ գրանցելիս: Դաշտը կարելի է լրացնել, եթե նշված է Դեբիտորական պարտքի հսկողություն դրոշակը:

Հիմնական պայմանագիր

Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ պայմանագիրը հիմնական է, թե` ոչ։

Վավերականության ժամկետ

Դաշտերը լրացված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթում քարտն անցկացնելիս ժամկետը կստուգվի փաստաթղթի ամսաթվի հետ և անվավեր քարտի դեպքում կբերվի համապատասխան հաղորդագրություն:
Եթե Դրույթների Բոնուսներ բաժնում նշված է Միանալ b2b.armsoft բոնուսային սերվերին դրոշակը, ապա վավերականության ժամկետի սկիզբ դաշտը պարտադիր է լրացնել:

Կասեցված

Դրոշակը նշված լինելու դեպքում վաճառքի փաստաթղթում քարտը մուտքագրելիս կբերվի կասեցված լինելու մասին հաղորդագրություն:

 

note Նշում

Չի թույլատրվում հեռացնել հիմնական պայմանագիրը, ինչպես նաև այն պայմանագրերը, որոնցով գործողություն է գրանցված։

 
Պայմանագրեր տեղեկատուի նշված տողերի համար կարելի է Տպել նույնականացման քարտեր` կոնտեքստային ցանկից ընտրելով համանուն հրամանը: Հետագայում այս քարտերի միջոցով վաճառքի ժամանակ սկաներով հնարավոր է արագ փնտրել և ընտրել տվյալ հաճախորդին:

Հրամանն ընտրելուց հետո պետք է նշել Տպելու ձևանմուշը, և Կատարել կոճակը սեղմելով, կբացվի է գործընկերների քարտերի տպման տեսքը.

 

6.1.1.4