Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթը նախատեսված է գնորդից ապրանքների վերադարձը արագ իրականացնելու համար: Փաստաթղթի տեսքն ու աշխատանքի սկզբունքները նման են Վաճառք (Կտրոն) փաստաթղթին: Փաստաթղթի պատուհանը կարելի է կանչել` սեղմելով ստեղնաշարից Shift+F12 ստեղների համադրությունը։
Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Նշվում է Վաճառք (Կտրոն) փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձը: Հիմք-փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Բացված դիալոգ պատուհանում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, կարելի է կիրառել տարբեր ֆիլտրեր փաստաթուղթը հեշտ գտնելու համար։ Հիմք-փաստաթուղթն ընտրելուց հետո ավտոմատ լրացվում են փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ Հիմք փաստաթղթում վճարման տարբեր ձևեր կիրառված լինելու դեպքում Վերադարձ (Կտրոն) փաստաթուղթը կլրացվի հետևյալ կերպ. . Անկանխիկ, Բոնուսով մարում, Կանխավճարի մարում գումարները նույնությամբ կարտացոլվեն, . Կանխիկ և Ապառիկ գումարները կարտացոլվեն կանխիկ դաշտում: |
ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է Վերադարձի ՀԴՄ կտրոնի համարը: Դաշտը ավտոմատ է լրացվում, խմբագրման ենթակա չէ: |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որտեղ վերադարձվում են ապրանքները: Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Պահեստ դաշտի արժեքը։ |
Դրամարկղ |
Լրացվում է Դրամարկղը, որտեղից ելքագրվելու է կանխիկ գումարը: Լրացվում է օգտագործողի Փաստաթղթերի դրույթներ պատուհանում նշված Դրամարկղ դաշտի արժեքը։ |
Հերթափոխի N |
Հերթափոխերով աշխատանքի դեպքում ավտոմատ լրացվում է ընտրված Դրամարկղի հերթափոխի հերթական համարը: |
Գնորդ |
Նշվում է գնորդի կոդը: |
Վաճառող |
Գործարքն իրականացնող աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Մուտքագրել արժեքը (F2) |
Դաշտում կարելի է մուտքագրել վերադարձվող ապրանքի գծիկավոր կոդը, կոդը կամ անվանումը և սեղմել դաշտին կից համապատասխան կոճակը։ Այդ դեպքում տվյալ ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում։ Գծիկավոր կոդի և Կոդի դեպքում պետք է մուտքագրել արժեքն ամբողջությամբ։ Անվանման դեպքում կարելի է մուտքագրել ապրանքի անվանման մի մասը։ Նման ձևով կարելի է լրացնել նաև ապրանքացուցակի ընթացի տողի քանակը և վաճառքի գինը: |
Ընդամենը |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վերադարձման ենթական ընդհանուր գումարը։ |
Կանխիկ (F6) |
Այս դաշտում լրացվում է կանխիկով վերադարձված գումարը: |
Անկանխիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է վճարային քարտով վերադարձված գումարը: |
Ապառիկ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է գնորդին չվերադարձված պարտքի գումարը: |
Վերադարձման |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, համակարգն այստեղ լրացնում է Ընդամենը և Կանխիկ, Անկանխիկ, Ապառիկ դաշտերի արժեքների տարբերությունը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Վերադարձ (Կտրոն) փաստաթղթի պատուհանում կան մի շարք կոճակներ, որոնք նախատեսված են փաստաթղթի հետ աշխատանքը ավելի հեշտ և արագ դարձնելու համար։
Կոճակ |
Նշանակություն |
Գծիկավոր կոդ (F7) |
Այս կոճակով բացվում է Գծիկավոր կոդեր տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Կոդ (F8) |
Այս կոճակով բացվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Անվանում (F9) |
Այս կոճակով բացվում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուն, որտեղից ընտրված ապրանքը կավելանա ապրանքների ցուցակում: |
Քանակ (Ctrl+F9) |
Մուտքագրման դաշտում (F2) արժեք մուտքագրելու և այս կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի Քանակ դաշտում կլրացվի տվյալ արժեքը։ |
Վաճառքի գին (Shift+F8) |
Մուտքագրման դաշտում (F2) արժեք մուտքագրելու և այս կոճակը սեղմելու դեպքում ապրանքների ցուցակի ընթացիկ տողի Վաճառքի գին դաշտում կլրացվի տվյալ արժեքը։ |
Մաքրել վճարումները |
Կոճակն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ դրոշակը: Այս կոճակով զրոյացվում են վճարմանը վերաբերող դաշտերում մուտքագրված գումարները: |
Կանխիկ (F6) |
Կոճակն առկա է, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված է Վաճառքը գրանցելիս զեղչել ավտոմատ դրոշակը: Բացվող պատուհանում լրացվում է Կանխիկ ստացված գումարը: |
Անկանիկ (F4) |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է Անկանխիկ ստացված գումարը: |
Ապառիկ (Ctrl+F11) |
Այս կոճակով բացվող պատուհանում լրացվում է գնորդի պարտք մնացած գումարը: Ապառիկ գումար նշելու համար անհրաժեշտ է, որ նշված լինի Գնորդ դաշտը: |
ՀԴՄԿ (F3) |
Կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար: |
Տպել (F11) |
Կոճակը նախատեսված է թերմոտպիչի վրա ապրանքային կտրոն տպելու համար։ Թերմոտպիչի հետ աշխատանքը կարգավորվում է դրույթների Սարքավորումներ էջում։ |
Քանակ + |
Կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կավելանա մեկով։ |
Քանակ - |
Կոճակը սեղմելիս ընթացիկ տողի քանակը կպակասի մեկով։ |
Գներ |
Կոճակի միջոցով բացվում է դիալոգ պատուհան, որտեղ նշվում է ԱԱՀ-ի հաշվարկի ձևը (2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ կամ 4 - Զրոյական ԱԱՀ) և Գնի տեսակը: |
Ընտրյալներ |
Հրամանով առաջարկվում է տվյալ Օգտագործողի կողմից ընտրված` հաճախ վաճառվող-վերադարձվող ապրանքների ցանկը: Ապրանքների ցանկը լրացվում է Օգտագործողի կոնտեքստային ցանկի Ընտրյալ ապրանքներ և ծառայություններ հրամանով: |
Փաստաթղթի Այլ բաժնից բացվող Կարգավորումներ պատուհանով հնարավոր է սահմանել.
Դրոշակ |
Նշանակություն |
Կիրառել վերջին սահմանված գինը և վերահաշվարկել հիմնական չ/մ-ի |
Դրոշակը նշված լինելու դեպքում համակարգը կկիրառի ապրանքի տեղեկատուի Ընդհանուր էջում նշված Լրացուցիչ չ/մ-ի համար վերջին ամսաթվով սահմանված գինը, կվերահաշվարկի այն հիմնական չ/մ-ի գործակցով և կլրացնի գինը որպես հիմնական չ/մ-ով գին: |
Ցանկից ապրանքը (Ծառայությունը) ընտրելուց հետո բացել տողի խմբագրման պատուհանը |
Դրոշակը նշված լինելու դեպքում ապրանքը կամ ծառայությունը ցուցակներից (F7, F8, F9) ընտրելուց հետո կամ սկաներով ապրանքի գծիկավոր կոդը կարդալուց հետո ավտոմատ կբացվի տեղի խմմբագրման պատուհանը: |
Փնտրել գծիկավոր կոդը ըստ Հատկություն 1-ի կոդի |
Մուտքագրված (նաև սկաներով կարդացած) գծիկավոր կոդը կփնտրվի ոչ թե Գծիկավոր կոդերի տեղեկատուում, այլ ապրանքների մնացորդներում Հատկություն 1 արժեքների կոդերում: |
Վերադարձ (Կտրոն) փաստաթղթում աշխատանքի և դաշտերի մի շարք կարգավորումներ տրվում են Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում Վաճառք կտրոն էջում: Այն բացելու համար անհրաժեշտ է Օգտագործողներ պատուհանում (Ադմինիստրատորի գործիքներ->Օգտագործողներ) գտնել օգտագործողի տողը, կոնտեքստային ցանկից ընտրել Փաստաթղթի դրույթներ հրամանը և մտնել Վաճառք (Կտրոն) էջ։
կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար: Եթե վերադարձվում են Վաճառք (կտրոն)-ով վաճառված բոլոր ապրաքները, ապա այս կոճակը սեղմելու դեպքում կտպվի միայն Վերադարձի ՀԴՄ կտրոն և կլրացվի Վերադարձի ՀԴՄ կտրոնի N դաշտը: Իսկ այն դեպքում, երբ վերադարձվում են Վաճառք (կտրոն)-ի որոշ ապրանքներ, ապա չվերադարձված ապրանքների համար կտպվի խմբագրված վաճառքի կտրոն, իսկ վերադարձված ապրանքների համար` Վերադարձի ՀԴՄ կտրոն:
Վերադարձ գնորդից փաստաթուղթ կարելի է ստեղծել նաև Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից: