Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը նախատեսված է մանրածախ առևտրում վաճառքների իրականացման համար։ Ապրանքների վաճառքը իրականացվում է ֆիքսված դրամային գներով։ Գները ֆիքսվում են ապրանքների մուտքագրման պահին մանրածախ պահեստ։ Ապրանքների մուտքագրումը մանրածախ պահեստ կատարվում է Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) և Ապրանքների տեղաշարժ փաստաթղթերի միջոցով։
Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից`Ընդհանուր և Անվանացուցակ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վաճառք (Մանրածախ) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրագրանցվում է վաճառքը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Դրամարկղի մուտքի օրդեր, Բանկի մուտք կամ Ապրանքների գույքագրում (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Պահեստ |
Մանրածախ պահեստը, որտեղից իրականացվում է վաճառքը: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գնորդ դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գնորդ դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Վաճառող խորհրդատու |
Վաճառքն իրականացնող աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Անվանացուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Դաշտի արժեքը AMD է։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ։ |
Զեղչի տոկոս |
Այս դաշտը երևում է, եթե Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում նշված է Վաճառքի ժամանակ թույլատրել օգտագործել զեղչ դրոշակը։ Կարելի է լրացնել տոկոսը, որի չափով պետք է կատարվի գների իջեցումը տվյալ վաճառքի ժամանակ։ Այս դաշտում կարելի է լրացնել նաև բացասական տոկոս։ Այդ դեպքում տեղի կունենա տվյալ տոկոսի չափով գների բարձրացում։ Չի թույլատրվում 100% զեղչը կիրառել ամբողջ փաստաթղթի վրա, սակայն այն կարելի է կիրառել որոշ ապրանքների վրա (օրինակ` նվերների դեպքում)։ |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է վաճառվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։ |
Անվանացուցակ աղյուսակում լրացվում են վաճառվող ապրանքների կամ ծառայությունների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Նշում |
---|
Եթե տվյալ ապրանքի համար պահեստում սահմանված են մի քանի վաճառքի գներ, ապա վաճառքի ժամանակ համակարգն ավտոմատ լրացնում է դրանցից փոքրագույնը, սակայն օգտագործողը կարող է ընտրել ցուցակից կամայականը։ |
Նշում |
---|
Ծառայությունը վաճառվում է տվյալ օգտագործողի համար սահմանված գնացուցակով։ Գնացուցակի տեսակը սահմանվում է Փաստաթղթերի դրույթներ պատուհանի Վաճառքի գնի տեսակ դաշտում |
Հնարավոր է վաճառքի ժամանակ առաջանա անհրաժեշտություն գնացուցակում ընդգրկել կոմպլեկտը բացված ըստ բաղադրամասերի, այլ ոչ թե որպես մեկ ապրանք։ Ապրանքների ցուցակում կոմպլեկտի առանձին բաղադրամասերի ավելացումը կատարվում է կոճակի օգնությամբ։ Կոճակը սեղմելիս բացվում է պատուհան, որտեղ նշվում է կոմպլեկտի կոդը և քանակը։ Հաջորդը կամ Կատարել կոճակը ընտրելուց հետո ապրանքների ցուցակում ավելանում են այդ կոմպլեկտի բաղադրամասերը` բաղադրամասի քանակի և կոմպլեկտների քանակի արտադրյալի քանակներով։ Այնուհետև, ապրանքների ցուցակը կարելի է փոփոխել` ավելացնելով, հեռացնելով կամ խմբագրելով տողերը։
կոճակը նախատեսված է ապրանքների ցուցակում լրացված ապրանքների վրա Զեղչի սանդղակում սահմանված զեղչերը կիրառելու համար։ Եթե ապրանքների հանրագումարը կազմում է այնպիսի թիվ, որի համար սահմանված է զեղչ, ապա կոճակը սեղմելուց հետո այդ զեղչը կկիրառվի ապրանքների ցուցակում լրացված բոլոր տողերի վրա։ Եթե տվյալ օգտագործողի համար Աշխատանքի սահմանափակումներ էջում նշված է Նոր վաճառք գրանցելիս գումարը զեղչել ավտոմատ դրոշակը, ապա փաստաթղթում նոր տող ավելացնելիս, տողը խմբագրելիս կամ հեռացնելիս ավտոմատ կիրառվում է զեղչ` համապատասխան Զեղչի սանդղակի։
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ ներդիրից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Նշում |
---|
Վաճառք (Մանրածախ) փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի InvoiceRetailGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |