Ապրանքների տրամադրումների աշխատանքային մատյան

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների տրամադրումների աշխատանքային մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է նշված ժամանակահատվածում պատվիրված և առաքվող ապրանքները համեմատելու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում ձևակերպված Ապրանքների տրամադրումները առաքիչին, հակառակ դեպքում՝ բոլորը:

Պատվերի ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում ձևակերպված Պատվերները և դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին, հակառակ դեպքում՝ բոլորը:

Պահեստ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի պահեստ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են գործողությունները, որոնք կատարվել են տվյալ, հակառակ դեպքում` բոլոր պահեստներում: Դաշտը տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Պահեստների հաշվառում ստուգավանդակը:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին:

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերին պատկանող գնորդների համար Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչների անունով ձևակերպված Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին:

Ավտոմեքենա

Առաքող ավտոմեքենան: Կարող է ընդունել արժեքներ Ավտոմեքենաներ տեղեկատուից։

Առաքվող ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքված ապրանք(ներ)ը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները ներառող Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին:

Առաքվող ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքված ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները:

Պատվիրված ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ պատվիրված ապրանք(ներ)ը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները ներառող Պատվերները, դրանց հիման վրա ստեղծված Ապրանքների տրամադրումները առաքիչին:

Պատվիրված ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ պատվիրված ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների հետ կատարված գործողությունները:

Գործողություն

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գործողություն։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Փոխանակում, Նվեր և Վաճառք տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն վերը նշված բոլոր Գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող Գործողությունները դաշտի արժեքից կախված կֆիլտրվեն:

Լրացուցիչ տեղեկություն

Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կֆիլտրվի ըստ Առաքումներ աղյուսակի Լրացուցիչ տեղեկություն սյան արժեքի։

Փաստաթղթի տեսակ

Ստեղծված փաստաթղթի տեսակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառքի պատվեր և Առաքիչի պատվեր արժեքները։ Հնարավոր է ընտրել մեկ կամ մի քանի արժեք։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը:

դիտել Վաճառքի պատվեր փաստաթուղթը.Դիտել փաստաթղթի Առաքումներ աղյուսակի Վաճառքի պատվեր(ներ)ը