Առաքիչի պատվերներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Հաշվետվություններ և մատյաններ >

Առաքիչի պատվերներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության առաքիչների պատվերները վերլուծելու համար։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ բոլոր պատվերները:

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված առաքիչի, հակառակ դեպքում՝ բոլոր առաքիչների պատվերները:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների պատվերները:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների պատվերները:

Տեսակ

Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է ընտրել 0-Պատվիրել պահեստից և 1-Պատվիրել առաքիչից արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ երևում է նշված տեսակի, հակառակ դեպքում՝ բոլոր պատվերները:

Պահեստ/Առաքիչ

Պահեստը/Առաքիչը, որից ապրանք(ներ)ը պատվիրվում է(են): Առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ/Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. դիտել ընթացիկ փաստաթուղթը: