Առաքիչի պատվերներ

Ուղղորդիչ:  Ապրանքների հաշվառում > Փաստաթղթեր >

Առաքիչի պատվերներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Առաքիչի պատվեր փաստաթուղթը նախատեսված է առաքիչի կողմից պահեստից կամ մեկ այլ առաքիչից ապրանքների պատվեր գրանցելու համար՝ մեքենայից վաճառք իրականացնելու նպատակով։

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Առաքիչի պատվեր փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Ընդ որում՝ նոր փաստաթուղթ ավելացնելիս դաշտի արժեքը առաջարկվում է դատարկ, որը չփոփոխելու դեպքում փաստաթուղթը հիշելիս գրանցվում է ծրագրային հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ բաժնում:

Ամսաթիվ

Առաքիչի պատվեր փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը(առաքիչը), ում անունից գրացվում է Առաքիչի պատվերը։

Տեսակ

Տեսակ դաշտում կարելի է նշել թե որտեղից է(են) ապրանք(ներ)ը պատվիրվում։ Դաշտին կից ընտրման ցուցակում հնարավոր է ընտրել 0-Պատվիրել պահեստից և 1-Պատվիրել առաքիչից արժեքները։

Պահեստ/Առաքիչ

Պահեստը/Առաքիչը, որից ապրանք(ներ)ը պատվիրվում է(են): Առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Պահեստներ/Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։

Առաքման ամսաթիվ

Առաքիչի պատվերի առաքման ամսաթիվը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից։

Գնացուցակի տեսակ

Լռությամբ առաջարկվում է Ընդհանուր էջում նշված Գնորդին կցված Գնացուցակի տեսակը։ Դաշտի արժեքը հնարավոր է խմբագրել, եթե տվյալ օգտագործողի համար Դրույթների Իրավասություններ և ստուգումներ բաժնի Գնացուցակի տեսակի խմբագրման իրավասությունը Վաճառքի համար տրված է:

Ստեղծման եղանակ

Առաքիչի պատվեր փաստաթղթի ստեղծման եղանակը։ Հնարավոր է ընտրել ստեղծման՝ Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակներից որևէ մեկը։ Առաքիչի պատվեր փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը։

Գծիկավոր կոդ (F2)

Ապրանքի գծիկավոր կոդը: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ:

 

Առաքիչի պատվեր փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

VanAgentOrder

 

Ապրանքներ ցուցակում լրացվում է գնացուցակի տեսակը, պատվիրվող ապրանքի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Տարաներ էջի տեսքը հետևյալն է.

 

VanAgentOrder_Containers

 

Տարաներ աղյուսակում լրացվում է պահեստ մուտքագրվող տարայի կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, քանակը լրացուցիչ չափման միավորով, գինը, գումարը և լրացուցիչ տեղեկություն։ Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16, ընթացիկ տողը պատճենելու CopyRow և ապրանքների ցուցակից ապրանքներ ավելացնելու Add կոճակները: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:

 

Առաքիչի պատվերներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։

Ավելացնել/Հեռացնել/Դիտել ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին/առաքիչից. Առաքիչի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել/հեռացնել/դիտել Ապրանքների տրամադրում(ներ) առաքիչին/առաքիչից:

Ավելացնել/Հեռացնել/Դիտել ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների. Առաքիչի պատվեր(ներ) փաստաթղթ(եր)ի հիման վրա ստեղծել/հեռացնել/դիտել Ապրանքների տեղաշարժ(եր) ըստ առաքիչների:

 

note Նշում

Առաքիչի պատվեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CourierOrder.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ՝ C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):