Նվերների ակցիաներ (մանրամասն)

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Նվերների ակցիաներ (մանրամասն)

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները։

Հաշվետվությունը համակարգում տեսանելի է, եթե նշված է Դրույթների Ընդհանուր էջի Նվերների ակցիաներ բաժնի Ակտիվացնել ստուգավանդակը:

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները։

Գնորդի նվերի ակցիայի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի նվերի ակցիայի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի նվերի ակցիայի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի նվերի ակցիայի խմբերին պատկանող գնորդների համար Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերում  արժեք չնշելու դեպքում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի նվերի ակցիայի խումբ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված ակցիաները։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի նվերի ակցիայի խումբ և Գնորդ դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Նվերի ակցիայի պայմանական ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի նվերի ակցիայի պայմանական ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Նվերի ակցիայի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն ապրանքների համար Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները, որոնց կցված է տվյալ Նվերի ակցիայի պայմանական ապրանքը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների համար սահմանված ակցիաները։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների՝ Նվերների ակցիաներ փաստաթղթով սահմանված ակցիաները։