Գների փոփոխման պատմություն

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Գների փոփոխման պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Գնացուցակ փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում ապրանքների գների հետ կատարված ժամանակագրական փոփոխությունները։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում են նշված ժամանակահատվածում Գնացուցակ փաստաթղթի հետ կատարված փոփոխությունները։

Գնացուցակի տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնացուցակի տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնացուցակի տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր տեսակների Գնացուցակ փաստաթղթերի հետ կատարված փոփոխությունները։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների գների փոփոխությունները՝ կատարված Գնացուցակ փաստաթղթի ստեղծման կամ փակման արդյունքում։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են․

Բացել. դիտել Գնացուցակ փաստաթուղթը:

Պատմություն. բերվում է հաշվետվություն Գնացուցակ փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ։