Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում

Ուղղորդիչ:  Գնային քաղաքականություն > Հաշվետվություններ և մատյաններ >

Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են նշված օրվա դրությամբ գործող Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված ապրանքների սանդղակային զեղչերի տոկոսները։ Ապրանքների սանդղակային զեղչերի փոփոխում հաշվետվության միջոցով հնարավոր է ոչ միայն ստանալ տեղեկատվություն գործող սանդղակային զեղչերի վերաբերյալ, այլ նաև սահմանել նոր սանդղակային զեղչեր՝ կիրառելով երկխոսության պատուհանում առկա Կարգավորման գործակից և Կլորացման պատիկություն դաշտերը։

Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանի Ընդհանուր էջը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտ է: Հաշվետվության մեջ երևում են նշված օրվա դրությամբ գործող Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։

Գնորդի սանդղակային զեղչի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի սանդղակային զեղչի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի սանդղակային զեղչի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդի սանդղակային զեղչի խմբերին պատկանող գնորդների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ, հակառակ դեպքում` բոլոր գնորդների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի սանդղակային զեղչի խումբ և Վաճառքի գոտի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն գնորդների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը, որոնց կցված է տվյալ վաճառքի գոտին, հակառակ դեպքում՝ բոլոր գնորդների համար սահմանված սանդղակային զեղչերը։ Դաշտն ակտիվ է միայն Գնորդի սանդղակային զեղչի խումբ և Գնորդի դաշտերում արժեք չնշելու դեպքում։

Սանդղակային զեղչի պայմանական ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի սանդղակային զեղչի պայմանական ապրանք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Սանդղակային զեղչի պայմանական ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն այն ապրանքների համար Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթղթով սահմանված զեղչերը, որոնց կցված է տվյալ Սանդղակային զեղչի պայմանական ապրանքը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների համար սահմանված սանդղակային զեղչերը։

Կարգավորման գործակից

Գործակից, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր զեղչի տոկոս և Նոր զեղչի գումար սյուների արժեքները՝ Ընթացիկ զեղչի տոկոս և Ընթացիկ զեղչի գումար սյուների արժեքները բազմապատկելով նշված գործակցով։

Կլորացման պատիկություն

Զեղչի տոկոսի կլորացման պատիկությունը, որից կախված կհաշվարկվի հաշվետվությունում արտացոլվող Նոր զեղչի տոկոս և Նոր զեղչի գումար սյուների արժեքները՝ Ընթացիկ զեղչի տոկոս և Ընթացիկ զեղչի գումար սյուների արժեքները նշված պատիկությամբ։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել.բացել/խմբագրել Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթը:

Հաստատել նոր զեղչերը. ընթացիկ տող(եր)ի Նոր զեղչի տոկոս և Նոր զեղչի գումար սյուների հիման վրա ստեղծել նոր Ապրանքների սանդղակային զեղչեր փաստաթուղթ: