Զանգի սպասարկում

Ուղղորդիչ:  Հեռախոսային կենտրոն >

Զանգի սպասարկում

Previous pageReturn to chapter overviewNext page

Ընթացիկ հեռախոսազանգին պատասխանելիս ծրագրում ավտոմատ բացվում է Զանգի սպասարկման պատուհանը։ Պատուհանը հնարավոր է նաև բացել Ուղղորդիչի Հեռախոսային կենտրոն բաժնից։

Զանգի սպասարկում պատուհանն ունի հետևյալ տեսքը․

 

CallService

 

Զանգի սպասարկում պատուհանի Տեղեկատվական տվյալներ բաժինը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Հեռախոսահամար

Ընթացիկ զանգի հեռախոսահամարը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդ դաշտում նշված գնորդի կոնտակտները։ Հեռախոսահամար դաշտն ավտոմատ լրացվում է Զանգին պատասխանելիս։ Տվյալ հեռախոսահամարը Գնորդի տեղեկատուի Կոնտակտներ աղյուսակում լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում են նաև Գնորդ, Հասցե և ՀՎՀՀ դաշտերը, հակառակ դեպքում՝ նշվում է  Անհայտ գնորդ։  

Գնորդ

Ընթացիկ զանգն իրականացնող գնորդը։ Գնորդ դաշտում ավտոմատ լրացվում է այն գնորդի կոդը, որին կցված է լրացված հեռախոսահամարը։ Մի քանի գնորդին կցված լինելու դեպքում Գնորդ դաշտի ընտրման ցուցակում առաջարկվում են միայն այդ հեռախոսահամարն ունեցող գնորդները։ Եթե նշված հեռախոսահամարը ոչ մի գնորդի կցված չէ, ապա Գնորդ դաշտում ոչինչ չի լրացվում։ Գնորդ դաշտը լրացնելիս Հեռախոսահամար դաշտում ավտոմատ լրացվում է այդ գնորդին կցված Հիմնական Կոնտակտի հեռախոսահամարը, իսկ մի քանի Կոնտակտ ունենալու դեպքում ընտրման ցուցակում առաջարկվում են բոլորը։

Հասցե

Ընթացիկ զանգն իրականացնող գնորդի հասցեն։ Հասցե դաշտում ավտոմատ լրացվում է այն գնորդի Գործունեության հասցեն, որին կցված է լրացված հեռախոսահամարը։

ՀՎՀՀ

Ընթացիկ զանգն իրականացնող գնորդի ՀՎՀՀ-ն։ ՀՎՀՀ դաշտում ավտոմատ լրացվում է այն գնորդի ՀՎՀՀ-ն, որին կցված է լրացված հեռախոսահամարը։

Զանգի նպատակ

Ընթացիկ զանգի նպատակը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների բաժնի Մուտքային զանգի նպատակներ և Ելքային զանգի նպատակներ տեղեկատուներում սահմանված արժեքները։

 

Տվյալ բաժնից հնարավոր է ստեղծել Վաճառքի պատվեր փաստաթուղթ` NewSalesOrer կոճակի, Առաջադրանք փաստաթուղթ` AddNewTaskկոճակի միջոցով, Հարցում՝ Survey կոճակի միջոցով։

Տվյալ բաժնից հնարավոր է իրականացնել Ելքային զանգ` Call կոճակի միջոցով։ Ելքային զանգը կարելի է ընդհատել finish_call_16 կոճակի միջոցով։ Հեռախոսահամար դաշտի վերևում հնարավոր է տեսնել Ելքային զանգի կարգավիճակը՝ Զանգը սպասման մեջ է, Կապը հաստատվել է, Զանգն ավարտվեց, Բաժանորդը չի պատասխանում։

 

Զանգի սպասարկում պատուհանի Պարտքեր բաժնում ցուցադրվում են գնորդի Պարտքը, Վաճառքի և Կանխավճարի մնացորդները և Վաճառքի վերադարձերը։ Այս բաժնից հնարավոր է դիտել Գնորդի Քաղվածք, Շրջանառություն, Վաճառքների մնացորդներ և Ի պահ հանձնված ապրանքների մնացորդներ հաշվետվությունները։

 

Զանգի սպասարկում պատուհանի Վերջին գործարքներ բաժնում ցուցադրվում են վերջին Վաճառքի պատվեր, Վաճառք, Վաճառքի Վերադարձ, Վճարում, փաստաթղթերի համարը, գումարը և ամսաթիվը, վերջին Առաջադրանքի և վերջին Կատարված առաջադրանքի փաստաթղթի համարը, առաջադրանքի տեսակը, ավարտի ժամը/կատարման ամսաթիվը, ինչպես նաև հնարավորություն կա տվյալ բաժնից կանչելու Վաճառքի պատվերներ, Վաճառքներ, Վաճառքի վերադարձներ, Վճարումներ, Առաջադրանքներ թղթապանակները։

 

Զանգի սպասարկում պատուհանի Նշումներ բաժնում հնարավոր է գրել մեկնաբանություն տվյալ զանգի մասին։

 

Զանգի սպասարկում պատուհանի ձախ հատվածը բաղկացած է հետևյալ բաժիններից․

Ընթացիկ մուտքային զանգեր․ ցուցադրվում են ընթացիկ զանգերը։

Բաց թողնված զանգեր․ ցուցադրվում են տվյալ օրվա չպատասխանված զանգերը։

Մուտքային զանգեր․ ցուցադրվում են տվյալ օրվա մուտքային զանգերը։

Ելքային զանգեր․ ցուցադրվում են տվյալ օրվա ելքային զանգերը։