Զանգերի պատմություն

Ուղղորդիչ:  Հեռախոսային կենտրոն >

Զանգերի պատմություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Զանգերի պատմություն հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության զանգերը վերլուծելու համար։ Հաշվետվությունում արտացոլվում են կազմակերպության Ընթացիկ, Մուտքային, Ելքային, Բաց թողնված և Ելքային բաց թողնված զանգերը, ինչպես նաև զանգերի տևողությունը։ Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում երևում են նշված ժամանակահատվածում, հակառակ դեպքում՝ բոլոր Զանգերը:

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ից, հակառակ դեպքում` բոլոր գնորդների խմբերից ստացված Զանգերը։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ից, հակառակ դեպքում` բոլոր գնորդներից ստացված Զանգերը։

Հեռախոսային օպերատոր

Հեռախոսային օպերատորի օգտագործողը։ Կարելի է նշել մեկ կամ մի քանի արժեք։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Ադմինիստրատորի գործիքներ ենթահամակարգի Օգտագործողներ բաժնում սահմանված այն արժեքները, որոնց համար նույն ենթահամակարգի Տվյալների պահոցներ բաժնում օգտագործողին տրված է տվյալ պահոցի Հեռախոսային կենտրոն ենթահամակարգին հասանելիություն։

Տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Մուտքային, Ելքային, Բաց թողնված և Ելքային բաց թողնված տարբերակները։ Դաշտում որևէ արժեք նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն տվյալ զանգերը, հակառակ դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն բոլոր զանգերը։

Պատվերի գումար

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվության մեջ առանձին սյունով կարտացոլվի նաև տվյալ զանգի ընթացքում գրանցված Վաճառքի պատվերի գումարը։

 

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Զանգել. կատարել ելքային զանգ:

Ավելացնել գնորդ. ավելացնել ընթացիկ տողի կոնտակտով գնորդ։

Խմբագրել գնորդին. խմբագրել ընթացիկ տողի գնորդին։

Կապել գնորդին. ավելացնել ընթացիկ տողի գնորդի համար նոր կոնտակտ։