Գնորդի քաղվածք

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Գնորդի քաղվածք

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կոնկրետ ժամանակահատվածում Գնորդների ընդհանուր շարժի վերաբերյալ քաղվածքը ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Պարտադիր լրացվող Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված գնորդի շրջանառությունը:

Գնորդ

Պարտադիր լրացվող դաշտ է: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։  Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում նշված գնորդի շրջանառությունը:

Բաժին

Կարելի է նշել մեկ բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնի(ների), հակառակ դեպքում` բոլոր բաժինների վերաբերյալ գնորդի ընդհանրացված քաղվածքը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Մանրամասն

Ստուգավանդակը նշելու դեպքում Գնորդի Քաղվածքում առանձին տողերի տեսքով կարտացոլվեն ժամանակահատվածի սկզբի և ժամանակահատվածի վերջի ամսաթվի դրությամբ Գնորդի Պարտքը, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները, ինչպես նաև տվյալ ժամանակահատվածում իրականացված Մարումները՝ կանխավճարի և(կամ) վերադարձի հաշվին: Ստուգավանդակը չնշելու դեպքում Մնացորդները քաղվածքում կերևան մեկ թվի տեսքով` Պարտք - Կանխավճար - Վերադարձ:

Ցույց տալ մնացորդն օրվա վերջում

Ստուգավանդակը նշելու դեպքում Քաղվածքում յուրաքանչյուր օրվա վերջում կնշի տվյալ օրվա դրությամբ Գնորդի մնացորդը:

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել ընթացիկ փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել․ հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Բացել թղթապանակը․ բացել տվյալ փաստաթղթի թղթապանակը։