Գնորդների մնացորդներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Գնորդների մնացորդներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է Գնորդների մնացորդների մասին տեղեկություն ստանալու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ամսաթիվ տիպի դաշտ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն նշված օրվա դրությամբ, հակառակ դեպքում՝ ընթացիկ օրվա դրությամբ Գնորդ(ներ)ի Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնի(ների), հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ին, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներին վերաբերող Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։

Ցույց տալ նաև ժամկետաց պարտքերը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կավելանան Սկզբնական մնացորդ (ժամկետանց պարտք) և Վերջնական մնացորդ (ժամկետանց պարտք) սյուները։

Ժամկետանց պարտքի վերլուծության սխեմա

Դաշտն ակտիվ է Ցույց տալ նաև ժամկետանց պարտքերը ստուգավանդակը նշված լինելու դեպքում։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ժամկետանց պարտքի վերլուծության սխեմաներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Ըստ տեղեկատուում լրացված կետանցման օրերի հաշվետվությունում ավելանում է(են) համապատասխան քանակի սյուն(եր)։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել քաղվածքը. ընթացիկ տողի համար դիտել Քաղվածքը:

Ստեղծել վճարում գնորդին. Ընթացիկ տողի հիման վրա ստեղծել Վճարում գնորդին փաստաթուղթը: