Գնորդների շրջանառություն

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Ըստ գնորդի >

Գնորդների շրջանառություն

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունում արտացոլվում են Գնորդների մնացորդները նշված ժամանակահատվածի սկզբում և վերջում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում պարտքի փոփոխությունը` աճը և նվազումը։

Հաշվետվությունը ստեղծելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Հաշվետվության մեջ երևում է նշված ժամանակահատվածում գնորդ(ներ)ի շրջանառությունը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժնի(ների), հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Պարտքի, Կանխավճարի և Վերադարձի մնացորդները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների շրջանառությունը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի շրջանառությունը։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիներում Գնորդի շրջանառությունը։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ում, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերում Գնորդների շրջանառությունը։

Մանրամասն

Մանրամասն ստուգավանդակը նշելու դեպքում բերվող հաշվետվությունում գնորդի մնացորդներն ու շրջանառությունը ներկայացված կլինի առավել մանրակրկիտ` Սկզբնական մնացորդ սյան փոխարեն կբերվեն Սկզբնական մնացորդ (Պարտք), Սկզբնական մնացորդ (Կանխավճար), Սկզբնական մնացորդ (Վաճառքի վերադարձ), Վճարում սյան փոխարեն` Վաճառքի վճարում և Կանխավճար, Վճարում գնորդին  սյան փոխարեն` Վճարում գնորդին կանխավճարի դիմաց և Վճարում գնորդին վերադարձի դիմաց, Վաճառքի մարում սյան փոխարեն` Վաճառքի մարում կանխավճարով, Վաճառքի մարում վերադարձով և Վաճառքի մարում, Վերջնական մնացորդ սյան փոխարեն` Վերջնական մնացորդ (Պարտք), Վերջնական մնացորդ (Կանխավճար) և Վերջնական մնացորդ (Վաճառքի վերադարձ) սյուներն` իրենց արժեքներով:

Ցույց տալ զրոյական տողերը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունը կկազմվի նաև տվյալ ժամանակահատվածում մնացորդների և շրջանառության զրոյական արժեք ունեցող Գնորդների համար:

Ցույց տալ նաև ժամկետանց պարտքերը

Ստուգավանդակը նշելու դեպքում հաշվետվությունում կավելանան Սկզբնական մնացորդ(ժամկետանց պարտք) և Վերջնական մնացորդ(ժամկետանց պարտք) սյուները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Դիտել քաղվածքը. ընթացիկ տողի համար դիտել Քաղվածքը:

Ստեղծել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր. ընթացիկ տողի համար ստեղծել փոխադարձ հաշվարկների ստուգման ակտեր փաստաթուղթը: