Վճարումներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր > Վճարումներ և մարումներ >

Վճարումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարում փաստաթուղթն արտացոլում է Գնորդի կատարած վճարումը: Այն հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։

Վճարում փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

PaymentDischargedSale

 

Փաստաթղթի Գլխավոր մասը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Վճարում փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Ամսաթիվ

Վճարում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Բաժին

Բաժինը սահմանվում է Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի համանուն տեղեկատուում և կցվում առևտրային գործակալին։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Առևտրային գործակալ

Առևտրային գործակալը, ում անունով ձևակերպվում է Վճարում փաստաթուղթը։

Վաճառքի գոտի

Ընտրվում է Վաճառքի գոտիներ տեղեկատուում լրացված արժեքներից։ Առևտրային գործակալ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է առևտրային գործակալին կցված հիմնական վաճառքի գոտին։

Գնորդ

Գնորդը, որի անունով ձևակերպվում է Վճարում փաստաթուղթը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Գնորդի հաշվարկային հաշիվ

Գնորդի հաշվարկային հաշիվը, որից կատարվել է բանկային փոխանցումը։ Կարող է ընդունել արժեքներ Գնորդ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ աղյուսակից։ Գնորդ դաշտը լրացված լինելու դեպքում ավտոմատ լրացվում է գնորդին կցված հիմնական հաշվարկային հաշիվը։ Եթե վճարումը ներմուծվել է ՀԾ-ԻնտերնետԲանկից, դաշտում ավտոմատ լրացվում է Թղթակցող հաշիվը։

Վճարման տեսակ

Սահմանվում է վճարման տեսակը: Այն կարելի է ընտրել Վճարման տեսակներ տեղեկատուից:

Վճարված գումար

Սահմանվում է վճարված գումարը:

Կանխավճար

Մարված վաճառքներ էջում վաճառք(ներ) չընտրելու դեպքում Վճարված գումար դաշտի արժեքն ավտոմատ կերպով կսահմանվի որպես կանխավճար: Հակառակ դեպքում դաշտի արժեքը հավասար կլինի Վճարված գումար դաշտի արժեքի և մարված վաճառքի(ների) ընդհանուր գումարի տարբերությանը:

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Ստանդարտ մեկնաբանություններ տեղեկատուից:

Այլ համակարգ ուղարկման վիճակ

Կարող է ընդունել 2 արժեք` Պատրաստ է ուղարկման կամ Ուղարկված

Գնորդի մնացորդներ

Արտացոլվում է Գնորդի Պարտքը, Գնորդի ժամկետանց պարտքը, Վերադարձի մնացորդը, Կանխավճարի մնացորդը և Վերջին գործարքի ամսաթիվը

 

Մարված փաստաթղթեր էջում լրացվում են վաճառքները,որոնք կմարվեն տվյալ Վճարում փաստաթուղթը ստեղծելով: Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16, ընթացիկ տողը հեռացնելու Trash-icon16 և ավտոլրացման AutoFill կոճակներ:  Ավտոլրացման AutoFill կոճակի միջոցով աղյուսակը լրացնելիս մարվող վաճառքներն առաջարկվում են ըստ Դրույթների Ընդհանուր էջի Պարտքի մարման եղանակ պարամետրի։

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջն ունի հետևյալ տեսքը.

 

PaymentAddl

 

Փաստաթղթի Լրացուցիչ էջը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կազմակերպության հաշվարկային հաշիվ

Կազմակերպության հաշվարկային հաշիվը։ Կարող է ընդունել արժեքներ Դրույթների Կազմակերպության տվյալներ բաժնի Հաշվարկային հաշիվներ ցուցակից։ Դաշտում ավտոմատ լրացվում է կազմակերպության հիմնական հաշվարկային հաշիվը։ Եթե վճարումը ներմուծվել է ՀԾ-ԻնտերնետԲանկից, դաշտում ավտոմատ լրացվում է ՀԾ-ԻնտերնետԲանկի համար օգտագործվող հաշիվը։

Փաստաթղթի խումբ

Փաստաթղթերը հնարավոր է դասակարգել ըստ խմբերի։ Կարող է ընդունել արժեքներ Փաստաթղթի խմբեր տեղեկատուից։

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Վճարում փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են՝ Այցով,Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Վճարում փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով, b2b.armsoft հարթակից ստանալիս՝ b2b.armsoft հարթակից, ՀԾ-ԻնտերնետԲանկից ներմուծելիս՝ ՀԾ-ԻնտերնետԲանկից արժեքը։

Կոնտակտ

Վճարում փաստաթղթում նշված Գնորդի Կոնտակտային անձը: Ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդին կցված Կոնտակները։

 

Վճարում փաստաթուղթ ստեղծելիս Patver հավելվածում գրանցված տվյալ Գնորդին ուղարկվում է վճարման մասին ծանուցում։

Վճարման մասին ավտոմատ ծանուցում ուղարկելու համար պետք է տվյալ գնորդի քարտում նշված լինի Հասանելի է Patver հավելվածում ստուգավանդակը և Դրույթների b2b.armsoft հարթակ բաժնի Վճարումներ ստուգավանդակը։

Ծանուցումը հնարավոր է անմիջապես ուղարկել Ադմինիստրատորի գործիքների b2b.armsoft հարթակ բաժնի Թարմացնել գնորդների տվյալները Patver հավելվածում գործողության մեջ նշելով Ուղարկել ծանուցում ստուգավանդակը։

 

Վճարումներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դարձնել սևագիր/Գրանցել. հաշվառումից հեռացվում են/հաշվառման մեջ ներառվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողությունները և փաստաթուղթը հիշվում է Սևագիր/Գրանցված վիճակում:

Տպել ՀԴՄ կտրոն. Տպվում է Կանխավճարի ՀԴՄ կտրոն։

Արտահանել այլ համակարգ. Վճարում(ներ)ը արտահանվում է(են) Excel ֆայլ(եր)ի տեսքով, որն այնուհետև կարող է ներմուծվել ՀԾ-ԶեռնարկությունՀԾ-ՀաշվապահՀԾ-Առևտուր համակարգեր:

Ստեղծել գործակալից գումարի ընդունում․ ստեղծել Գործակալից գումարի ընդունում փաստաթուղթը։

Ուղարել SMS. ուղարկել SMS հաղորդագրություն՝ ծանուցելով Գնորդին իր կատարած Վճարումների մասին։

 

note Նշում

Վճարում փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի Payment.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):