Առաջադրանքներ

Ուղղորդիչ:  Ապրանքների շուկայական առաջխաղացում > Փաստաթղթեր >

Առաջադրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Առաջադրանքներ փաստաթղթի միջոցով հնարավոր է սահմանել առևտրային գործակալներին որոշակի հանձնարարություններ և հետևել դրանց կատարմանը:

Առաջադրանքներ փաստաթուղթը հնարավոր է ստեղծել ինչպես շարժական մասում, այնպես էլ գրասենյակում։

Առաջադրանք փաստաթուղթն ունի հետևյալ տեսքը.

 

Tasks

 

Փաստաթուղթը պարունակում է հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Փաստաթղթի N

Առաջադրանք փաստաթղթի համարը։ Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Սկիզբ

Առաջադրանքի սկիզբը:

Ավարտ

Առաջադրանքի ավարտը: Ավարտ դաշտի ժամն առաջարկում է Դրույթների Ընդհանուր էջի Առաջադրանքի առաջարկվող տևողություն ժամերով պարամետրից կախված:

Տեսակ

Առաջադրանքի տեսակը: Կարող է ընդունել արժեքներ Առաջադրանքի տեսակներ տեղեկատուից։

Առաջնայնություն

Սահմանվում է Առաջադրանքի կարևորության աստիճանը: Կարող է ընդունել հետևայլ արժեքները՝ Կրիտիկական, Բարձր, Միջին և Ցածր։

Գնորդ

Գնորդը, որի մոտ պետք է կատարվի առաջադրանքը: Կարող է ընդունել արժեքներ Գնորդներ տեղեկատուից։

Կատարող գործակալ

Առևտրային գործակալը, ում համար ստեղծվում է Առաջադրանք փաստաթուղթը։

Ստեղծող գործակալ

Առևտրային գործակալը, ով շարժական մասից ստեղծել է Առաջադրանք փաստաթուղթը։

Նշումներ

Հնարավոր է սահմանել Առաջադրանքի կատարման մանրամասներ:

Կատարած աշխատանքի նշումեր

Առաջադրանքը Կատարող գործակալի կողմից կատարված նշումները։

Կատարված

Առաջադրանքը կատարվելու դեպքում նշիչը դնելուց հետո ավտոմատ կերպով կնշվի կատարման ամսաթիվը և ժամը:

Ստեղծման եղանակ

Սահմանվում է Առաջադրանք փաստաթղթի ստեղծման եղանակը։ Ընտրման ցուցակում առաջարկվում են Այցով, Զանգով, Էլ․փոստով կամ b2b.armsoft հարթակից տարբերակները։ Առաջադրանք փաստաթուղթը շարժական մասից ստանալիս դաշտն ավտոմատ ընդունում է Այցով արժեքը:

 

Առաջադրանքներ թղթապանակի ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:

Բացել. բացել/խմբագրել փաստաթուղթը:

Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:

Պատճենել. ստեղծել նոր նմանատիպ փաստաթուղթ` ընթացիկ փաստաթղթի տվյալներով լրացված:

Պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ:

Դիտել կցված նկարները․ դիտել փաստաթղթերին կցված նկար(ներ)ը։

Կցված ֆայլերը դարձնել հղումներ․ փաստաթղթերին կցված նկար(ներ)ը պահպանել նշված թղթապանակում։ Ընդ որում՝ հրամանից բացվող երկխոսության պատուհանի Ճանապարհ դաշտի լռութամբ արժեքը հնարավոր է սահմանել ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Կցված ֆայլերը հղում դարձնելու ցանցային թղթապանակ պարամետրով։

Ավելացնել նախատեսվող երթուղուն. ավելանում է ստեղծված Նախատեսվող երթուղի փաստաթղթին։

 

note Նշում

Առաջադրանք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի Task.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է ImportTemplates գրադարանում (Օրինակ` C:\Program Files (x86)\Armenian Software\AS-Sales Management 7\ImportTemplates):