Նյութական արժեքների գներ

Ուղղորդիչ:  Պահեստ > Տեղեկատուներ >

Նյութական արժեքների գներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Նյութական արժեքների գներ տեղեկատուն նախատեսված է Նյութական արժեքների գները սահմանելու համար:

Այս տեղեկատուն կանչելիս բերվող դիալոգ պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Տեղեկատուի մեջ կընդգրկվեն միայն նշված ժամանակահատվածում գրանցված գները:

Նյութական արժեք

Լրացվում է նյութական արժեքի կոդը: Տեղեկատուի մեջ կընդգրկվեն միայն տվյալ նյութական արժեքի գրանցված գները:

Տեսակ

Լրացվում է գնի տեսակի կոդը: Կարող է նշվել 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով և 3 - Մեծածախ գին արտարժութային արժեքները:

Արժույթ

Նշվում է արտարժույթի կոդը: Այն խմբագրման ենթակա է միայն, եթե Տեսակ դաշտում լրացված է 3 - Մեծածախ գին արտարժութային արժեքը:

 

Տեղեկատուն ունի հետևալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Պարտադիր լրացվող դաշտ է: Նշվում է գնի սահմանման ամսաթիվը:

Նյութական արժեք

Իրենից ներկայացնում է նյութական արժեքի կոդը, որի համար սահմանվում է գինը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Տեսակ

Պարտադիր լրացվող դաշտ է, որի արժեքը գնի տեսակի կոդն է: Կարող է նշվել 1 - Մեծածախ գին դրամով, 2 - Մանրածախ գին դրամով և 3 - Մեծածախ գին արտարժութային արժեքները:

Արժույթ

Նշվում է արտարժույթի կոդը: Այն խմբագրման ենթակա է միայն, եթե Տեսակ դաշտում լրացված է 3 - Մեծածախ գին արտարժութային արժեքը:

Գին

Նշվում է նյութական արժեքի գինը նշված արտարժույթով: Այն օգտագործվում է Հաշիվ ապրանքագիր կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերում վաճառք իրականացնելիս և Տեղեկանք ՆԱ առկայության մասին հաշվետվությունը կազմելիս:

 

 

note Նշում

ՆԱ գներ կարելի է ներմուծել MS Excel-ի PriceListImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ):