Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Ուղղորդիչ:  Առաջին մակարդակ

Ինչպե՞ս հաշվարկել աշխատավարձը

Return to chapter overview

Աշխատավարձը հաշվարկելու համար անհրաժեշտ է ճշտել հաշվարկային ամիսը և ստուգել օրենսդրական պարամետրերը Դրույթների Աշխատավարձ էջում: Օրենսդրության փոխվելու դեպքում պետք է ստուգել և շտկել եկամտային հարկի սանդղակը: Պետք է լրացված լինեն նաև Տաբելներ, Համակարգային հավելում/պահումներ, Պահումներ, Հավելումներ, Պաշտոններ, Ստորաբաժանումներ  և Աշխատակիցներ տեղեկատուները: Աշխատակիցներ տեղեկատուն լրացնելիս յուրաքանչյուր աշխատակցի համար պետք է նաև նկարագրել որոշ ժամանակով անփոփոխ հավելում/պահումները` օգտվելով տեղեկատուի վրայից բացվող կոնտեքստային ցանկի Աշխատակցի հավելում/պահումներ կամ Նշանակել հաստիքը հրահանգից:

Աշխատավարձի հաշվարկը կատարվում է ենթահամակարգում նախատեսված գործողությունների օգնությամբ: Առաջին հերթին կատարվում են Հաստատել հավելում/պահումը և/կամ Ավտոհավելում/պահում գործողությունները, հաստատելով աշխատակիցների համար հաշվարկային ամսում հասանելի հավելում/պահումները:

Նշենք հետևյալ հանգամանքը. յուրաքանչյուր գործողությունից հետո ավտոմատ կատարվում է Աշխատավարձի հաշվարկ գործողությունը, եթե Դրույթներում Հաշվարկել աշխատավարձն անմիջապես հայտանիշը նշված է, հակառակ դեպքում անհրաժեշտ է կատարել Աշխատավարձի հաշվարկ գործողությունը:

Առձեռն գումարները ստացած աշխատակիցների համար գրանցվում է վճարումը ստանալու փաստը: Վճարումը կատարվում է Վճարումներ կամ Վճարումներ հաշվարկային հաշվից փաստաթղթով:

Հաշվարկային ամսվա ընթացքում մի քանի անգամ աշխատակիցների համար կարելի է հաստատել հավելում/պահում և կատարել աշխատավարձի հաշվարկ, կրկնելով վերը շարադրված քայլերի հաջորդականությունը: Միայն նշենք, որ հաշվարկային ամսվա ընթացքում յուրաքանչյուր աշխատավարձի հաշվարկ կատարելիս, հաշվի է առնվում հաշվարկային ամսվա ընթացքում աշխատակցի համար հաստատված բոլոր հավելում/պահումները և օրենքի սահմաններում վերահաշվարկվում է եկամտային հարկի գումարը:

Աշխատավարձի հաշվարկի ժամանակ նկատված վրիպակները վերացնելու համար պետք է հեռացնել գրանցված վճարումները կամ հաշվարկային տվյալները, որի համար նախատեսված են համապատասխանաբար Հեռացնել վճարումները և Հեռացնել հաշվարկային տվյալները գործողությունները: Գործողությունները հեռացնելուց հետո աշխատավարձի հաշվարկը կարելի է կատարել նորից: