Այս էջի տեսքը հետևյալն է.
Դրույթների Աշխատավարձ էջն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Հաշվարկի ամսաթիվ |
Այս ամսաթվով որոշվում են աշխատավարձի հաշվարկային ամիսն ու տարին: Այն չի կարող փոքր լինել Ներդրման ամսաթվից: |
Հաշվարկել աշխատավարձն անմիջապես |
Այս հայտանիշը նշելու դեպքում, հավելում/պահում և ավտոհավելում/պահում փաստաթղթերը գրանցելիս, ինչպես նաև հաշվարկային տվյալները խմբագրելիս և հեռացնելիս, Աշխատավարձի հաշվարկ գործողությունը ավտոմատ կատարվում է համակարգի կողմից: |
Կլորացման աստիճան |
Գումարների կլորացման աստիճանը: Օգտագործվում է հաշվարկների ընթացքում ստացված գումարների կլորացման համար: Օրինակ` աշխատավարձի հաշվարկված գումարը 200945.25 դրամ է, կլորացման աստիճանը 2 նշված լինելու դեպքում, կլորացում տեղի չի ունենա, եթե դրված լինի 1, ապա կկլորացվի 200945.3, եթե կլորացման աստիճանը լինի 0, ապա կկլորացվի 200945, եթե կլորացման աստիճանը լինի -1, ապա 200950, իսկ -2 նշված լինելու դեպքում` 200900: |
Հարկային կլորացում |
Գումարների կլորացում։ Օգտագործվում է հաշվարկների ընթացքում ստացված գումարների հարկային կլորացման համար: Դրոշակը նշված լինելու դեպքում գումարների կլորացման մեխանիզմը կհամապատասխանեցվի Հաշվետվությունների Ներկայացման էլեկտրոնայաին Համակարգում կիրառվող կլորացման մեխանիզմին: |
Տարանցիկ հաշիվ |
Ապագա ամսվան բաժին ընկնող արձակուրդային գումարներն ու դրանց համապատասխան հարկերը, պարտադիր վճարները հնարավորություն ունենք ծախս և պարտավորություններ չճանաչել տվյալ ամսում, այլ ձևակերպել այստեղ նշված տարանցիկ հաշվով և ճանաչել հաջորդ ամիսներում` հաշվեգրման սկզբունքով: |
Եկամտային հարկի սանդղակ |
Կոճակը սեղմելիս բացվում է Եկամտային հարկի սանդղակ տեղեկատուն: |
Նվազագույն աշխատավարձ առանց հարկերի |
Նշվում է նվազագույն աշխատավարձը առանց հարկերի: Օգտագործվում է աշխատավարձի հաշվարկի ժամանակ`աշխատակցի կամ գործատուի կողմից դրոշմանիշային վճարը վճարելու համար, եթե աշխատակցի վրա դրոշմանիշային վճար դաշտում նշված է 3` Նվազագույն աշխատավարձի ստուգմամբ: |
Նվազագույն աշխատավարձ եկամտային հարկով |
Նշվում է նվազագույն աշխատավարձը ներառյալ եկամտային հարկը: Օգտագործվում է նպաստների հաշվարկի ժամանակ միջին աշխատավարձ հաշվարկելու համար: |
Նվազագույն աշխատավարձ եկամտային հարկով և պարտադիր վճարներով |
Նշվում է նվազագույն աշխատավարձը ներառյալ եկամտային հարկ և դրոշմանիշային վճար։ Օգտագործվում է արձակուրդայինի վերջնահաշվարկի հաշվարկման ժամանակ միայն այն աշխատակիցների համար, ովքեր կուտակային կենսաթոշակ վճարող չեն հանդիսանում։ |
Նվազագույն աշխատավարձ եկամտային հարկով, սոցիալական և այլ պարտադիր վճարներով |
Նշվում է նվազագույն աշխատավարձը ներառյալ եկամտային հարկը, կուտակային կենսաթոշակը և դրոշմանիշային վճարը։ Օգտագործվում է արձակուրդայինի և վերջնահաշվարկի հաշվարկի ժամանակ միայն այն աշխատակիցների համար, ովքեր հանդիսանում են կուտակային կենսաթոշակ վճարող։ |
Նվազագույն աշխատավարձեր |
Կոճակը սեղմելիս բացվում է Նվազագույն աշխատավարձեր տեղեկատուն: |
Միջին օրական գործակիցը արձակուրդ հաշվարկելիս |
Օգտագործվում է արձակուրդայինի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Ամիսների քանակ միջինի համար |
Օգտագործվում է արձակուրդայինի հաշվարկի ժամանակ, որոշում է, թե քանի նախորդող ամիսներ պետք է օգտագործել միջին աշխատավարձը հաշվարկելու համար։ |
Միջին օրական գործակիցը անաշխ. նպաստ հաշվարկելիս |
Օգտագործվում է անաշխատունակության նպաստի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Միջին օրական գործակիցը մայրության նպաստ հաշվարկելիս |
Օգտագործվում է մայրության նպաստի հաշվարկի ժամանակ միջին օրական աշխատավարձի գումարը ստանալու համար: |
Նպաստների ծախսային հաշիվ |
Առաջարկվում է Նպաստների հաշվարկ փաստաթղթում և օգտագործվում է Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս: |
Գործատուի դրոշմանիշային վճարի ծախսի հաշիվ |
Օգտագործվում է Աշխատավարձի ձևակերպումներ փաստաթղթի գործառնությունները գեներացնելիս: |
Դրոշմանիշային վճարների սանդղակ |
Կոճակը սեղմելիս բացվում է Դրոշմանիշային վճարների սանդղակ տեղեկատուն: |
Գործատուի կողմից վճ. գումարի նվազեցման տոկոս եկամտ. հարկից |
Եկամտային հարկը հաշվարկելիս գործատուի կողմից վճարվող կուտակային վճարը` հարկ վճարողի հարկվող եկամտի նշված տոկոսը չգերազանցող չափով նվազեցվող եկամուտ է: |
Պարտադիր կուտակային կենսաթոշակի հետհաշվարկ |
Դրոշակը միացված լինելու դեպքում հետհաշվարկով հավելումների հաշվարկման արդյունքում առձեռն գումարը չի նվազում: |
Դրոշմանիշային վճարի հետհաշվարկ |
Դրոշակը միացված լինելու դեպքում հետհաշվարկով հավելումների հաշվարկման արդյունքում առձեռն գումարը չի նվազում: |
Կուտակային կենսաթոշակային վճարների սանդղակ |
Կոճակը սեղմելիս բացվում է Կուտակային կենսաթոշակային վճարների սանդղակ տեղեկատուն: |
Ներդրման ամսաթիվ |
Օգտագործվում է Ներդրումային տվյալներ փաստաթղթում: |
Կադրային փաստաթղթերի հաշվառում |
Դրոշակը նշելու դեպքում կազմակերպության կադրային հաշվառման համար կկիրառվեն ընդունման, փոխադրման և ազատման հրամանները: Հաշվառումը ակտիվացնելիս ավտոմատ կձևավորվեն համապատասխան հրամաններ, որից հետո դրոշակը ապաակտիվացնել չի թույլատրվի: |
Այս էջի բոլոր դաշտերը, բացի Հաշվարկի ամսաթվից, խմբագրելու համար օգտագործողը պետք է ունենա ադմինիստրատորի կարգավիճակ: Հաշվարկի ամսաթիվ դաշտը կարող է խմբագրել նաև ադմինիստրատորի կարգավիճակ չունեցող օգտագործողը, սակայն այստեղ լրացվող ամսաթիվը պետք է ընկած լինի ադմինիստրատորի սահմանած աշխատանքային ժամանակահատվածի մեջ: