Համակարգային հավելում/պահումների տեղեկատուն է: Այս տեղեկատուն նախապես լրացված է: Տեղեկատուի տողերում կարելի է խմբագրել հաշիվ դաշտի արժեքը և հաշվետվություններում ցուցադրվող անվանումը:
Համակարգային հավելում/պահումներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Կոդ |
Հանդիսանում է համակարգային հավելում/պահումի կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է: |
Անվանում |
Համակարգային հավելում/պահումի անվանումը: |
Հաշիվ |
Համապատասխան հաշիվը: |
Հաշվետվություններում ցուցադրվող անվանում |
Լրացնելու դեպքում որպես համակարգային հավելում/պահման անվանում հաշվետվություններում կարտացոլվի տվյալ անվանումը: |