Պահումներ

Ուղղորդիչ:  Աշխատավարձ > Տեղեկատուներ >

Պահումներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հանդիսանում է պահումների տեղեկատուն:

Պահումներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Պահման կոդը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Պահումի անվանումը: Պարտադիր լրացվող դաշտ է:

Գործակից

Օգտագործվում է այն դեպքում, երբ տվյալ պահումի ձևը սահմանված է արտարժույթով:

Նվազեցնել եկամտային հարկի հարկվող գումարից

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում, պահման համապատասխան գումարը կպակասեցվի եկամտային հարկի հարկվող գումարից:

Նվազեցնել պարտադիր կուտ. կենս. հարկվող գումարից

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում, պահման համապատասխան գումարը կպակասեցվի պարտադիր կուտակային կենսաթոշակի հարկվող գումարից:

Նվազեցնել դրոշմանիշային վճարի հարկվող գումարից

Այս հայտանիշը նշված լինելու դեպքում, պահման համապատասխան գումարը կպակասեցվի դրոշմանիշային վճարի հարկվող գումարից:

Մասնակցում է արձակուրդայինի միջինի մեջ

Ցուցակ տիպի դաշտ է: Կարող է ընդունել հետևյալ արժեքները. 0 - Չի մասնակցում` տվյալ պահման գումարը չի պակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից, 1 - Մասնակցում է` տվյալ պահման գումարը կպակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից, 2 - Մասնակցում է 1/12-րդ մասով` տվյալ հավելման գումարի 1/12-րդը կպակասեցվի արձակուրդայինի համար հաշվարկվող միջին աշխատավարձից:

Ծախսի հաշիվ

Լրացվում է սինթետիկ հաշիվ: Հաշվապահական ձևակերպումները գրանցելիս այս հաշվի կրեդիտում կարտացոլվեն աշխատակցի համար հաշվարկված պահումների գումարները:

 

note Նշում

Հավելումներ և Պահումներ տեղեկատուների տողերը չեն կարող ունենալ ընդհանուր կրկնվող կոդեր: