Մատյանում արտացոլված է շահագործվող ՀՄ-ների ցուցակը: Ցուցակի կոնտեքստային ցանկից կարելի է ստեղծել հետևյալ փաստթղթերը.
•ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում
•Օգտակար ծառայության ժամկետի վերանայում
ՀՄ-ի ձեռքբերում և շահագործման հանձնում գործողության արդյունքում այս մատյանում ավելանում է նոր հիմնական միջոց:
Շահագործումից հանման ակտ և Դուրսգրման ակտ գործողությունների արդյունքում այս մատյանից կհեռացվեն գործողությանը մասնակից ՀՄ-ները և կավելանան համապատասխանաբար Շահագործումից հանված ՀՄ-ներ կամ Դուրս գրված ՀՄ-ներ մատյաններում: Փաստաթուղթը ստեղծվում է մատյանի ընթացիկ հիմնական միջոցի կամ նշված հիմնական միջոցների համար:
Մատյանի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է նաև դիտել այդ տողի ՀՄ-ի տվյալները և կանչել ՀՄ-ների փաստաթղթերի մատյանը հաշվետվությունը: