Մաշվածքի հաշվարկ փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցների մաշվածքը հաշվարկելու համար: ՀՄ-ների մաշվածքը հաշվարկվում է մաշվածության վերջին հաշվարկի և փաստաթղթի ամսաթիվը ներառյալ օրերի համար: Այս գործողությունը կատարվում է մեկ կամ մի քանի ՀՄ-ների համար: Մաշվածքը հաշվարկվում է մաշվող ՀՄ-ների համար` անկախ շահագործման վիճակից:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Գույքահամարներ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Մաշվածքի հաշվարկ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Մաշվածքի հաշվարկ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանություն գործողության վերաբերյալ: |
Գույքահամարներ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում է այն ՀՄ-ների ցուցակը, որոնց համար կատարվելու է մաշվածքի հաշվարկ: Ցուցակի սյուների նշանակությունները հետևյալն են.
Սյուն |
Նշանակություն |
Գույքահամար |
ՀՄ-ի գույքային համարը:: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Ծախսի հաշիվ |
ՀՄ-ի մաշվածության ծախսագրման հաշիվը: Կարելի է խմբագրել: |
Հասույթների հաշիվ (Հանրային հատված) |
ՀՄ-ի հետաձգված հաշվառման հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: ՀՄ-ների ցուցակի հիման վրա ստեղծվում են գործառնությունների տողեր հետևյալ սկզբունքով. միևնույն ծախսի և մաշվածության հաշիվներով ՀՄ-ների տողերը գումարային ներկայացվում են մեկ տողով: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Մաշվածության հաշվարկ փաստաթուղթը ստեղծվում է Բոլոր ՀՄ-ները, Շահագործման չհանձնված ՀՄ-ներ, Շահագործվող ՀՄ-ներ կամ Շահագործումից հանված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Մաշվածության հաշվարկ հրամանը:
Ներքին տեղափոխման ակտ, Շահագործումից հանման ակտ, Վերակառուցում, Վերագնահատում, Մասնակի լուծարում, Օգտակար ծառայության ժամկետի վերանայում և Դուրսգրման ակտ փաստաթղթերը գրանցելիս գործողությանը մասնակից ՀՄ-ների համար հաշվարկվում է նաև մաշվածք գրանցվող փաստաթղթի ամսաթվով: