Մասնակի լուծարում գործողությունը նախատեսված է կազմակերպության ներսում ՀՄ-ների մասնակի լուծարման գործողությունները գրանցելու համար: Այս գործողությունը կատարվում է մեկ ՀՄ-ի համար, որի հիմնական նպատակն է փոխել օգտակար ծառայության ժամկետը, սկզբնական արժեքը և hաշվարկված մաշվածքը: Գործողության գրանցման պատուհանում արտապատկերված են մասնակի լուծարման ենթարկվող ՀՄ-ի ֆինանսական և հարկային հաշվառման Մնացորդային օգտակար ժամկետ, Սկզբնական արժեք ու Հաշվարկված մաշվածք տվյալները` իրենց հին և նոր արժեքներով: Հին դաշտերը խմբագրման չեն ենթարկվում, իսկ նորերը` լրացված են իրենց համապատասխան հին դաշտերի արժեքներով: Մինչ գործողության գրանցելը ստուգվում է, որ ֆինանսական կամ հարկային նշված զույգերի նոր արժեքներից գոնե մեկում կատարված լինի փոփոխություն, ընդ որում Սկզբնական արժեք և Հաշվարկված մաշվածք դաշտերը պետք է միայն նվազեն, իսկ մնացորդային օգտակար ժամկետը կարող է նվազել կամ աճել: Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Մասնակի լուծարում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Մասնակի լուծարում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Գտնվելու վայր |
Այն կառուցվածքային ստորաբաժանումը, որտեղ գտնվում է ՀՄ-ն: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
|
Ֆինանսական ( Հարկային ) |
Հին |
Նոր |
Մնացորդային օգտակար ժամկետ |
Գործողության պահին ՀՄ-ի օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի վերանայված օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Սկզբնական արժեք |
Գործողության պահին ՀՄ-ի սկզբնական արժեքը: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի վերանայված սկզբնական արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
Գործողության պահին ՀՄ-ի հաշվարկված մաշվածքը: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի վերանայված հաշվարկված մաշվածքը: |
Դաշտ |
Նշանակություն |
|
Հետաձգված հասույթ (Հանրային հատված) |
Հին |
Նոր |
Մնացորդային օգտակար ժամկետ |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Սկզբնական արժեք |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման սկզբնական արժեքը: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված սկզբնական արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման հաշվարկված մաշվածքը: |
Մասնակի լուծարման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված հաշվարկված մաշվածքը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Մասնակի լուծարում փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Բոլոր ՀՄ-ները, Շահագործման չհանձնված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Մասնակի լուծարում հրամանը:
Այս գործողությունը գրանցելու պահին, մասնակի լուծարվող ՀՄ-ի համար, անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք` գրանցվող գործողության ամսաթվով: ՀՄ-ի Մնացորդային օգտակար ժամկետը կարելի է փոխել նաև Վերակառուցում և Օգտակար ծառայության ժամկետի վերանայում գործողության միջոցով: ՀՄ-ի Սկզբնական արժեքը կարելի է փոխել նաև Վերակառուցում կամ Վերագնահատում գործողությունների միջոցով: ՀՄ-ի Հաշվարկված մաշվածքը կարելի է փոխել նաև Վերագնահատում գործողության միջոցով: