Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթուղթը նախատեսված է հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետի, մնացորդային արժեքի և մաշվածության հայտանիշի վերանայման համար: Այս գործողությունը կատարվում է մեկ կամ մի քանի ՀՄ-ների համար:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Գույքահամարներ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանություն գործողության վերաբերյալ: |
Գույքահամարներ էջի տեսքը հետևյալն է.
Գույքահամարներ էջում լրացվում է այն ՀՄ-ների ցուցակը, որոնց համար կատարվելու է օգտակար ծառայության ժամկետի վերանայում: Ցուցակի սյուների նշանակությունները հետևյալն են.
Սյուն |
Նշանակություն |
Գույքահամար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
ՕԾԺ (Ֆինանս.) |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Մնացորդ. արժեք (Ֆինանս.) |
ՀՄ-ի ֆինանսական հաշվառման մնացորդային արժեքը: |
Մաշվող է (Ֆինանս.) |
Դրոշակը միացնելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար ֆինանսական հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն: |
ՕԾԺ (Հարկ.) |
ՀՄ-ի հարկային հաշվառման մնացորդային արժեքը: |
Մնացորդ. արժեք (Հարկ.) |
ՀՄ-ի հարկային հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Մաշվող է (Հարկ.) |
Դրոշակը միացնելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հարկային հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն: |
ՕԾԺ (Հետ. հաս.(Հանրային հատված)) |
ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Մաշվող է (Հետ. հաս.(Հանրային հատված)) |
Դրոշակը նշելու դեպքում փաստաթղթի գրանցումից սկսած ՀՄ-ի համար հետաձգված հասույթի հաշվառմամբ կհաշվարկվի մաշվածություն, և կախված ՀՄ- ձեռքբերման եղանակից հետաձգված հասույթը պայմանների կատարմանը զուգընթաց կվերագրվի հաշվետու ժամանակաշրջանի հասույթներին: |
Բոլոր դաշտերը խմբագրման ենթակա են:
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում գրանցվում են փաստաթղթի հաշվապահական ձևակերպումները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Օգտակար ծառայության ժամկետի վերանայում փաստաթուղթը ստեղծվում է Բոլոր ՀՄ-ները, Շահագործման չհանձնված ՀՄ-ներ, Շահագործվող ՀՄ-ներ կամ Շահագործումից հանված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Օգտակար ծառայության ժամկետի վերանայում հրամանը:
Նշում |
---|
Օգտակար ծառայության ժամկետի վերանայում կարելի է ներմուծել MS Excel-ի FAUsefulLifeChangeGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import ): |