Դուրսգրման ակտ փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության ներսում շահագործվող կամ շահագործումից հանված հիմնական միջոցների դուրսգրման գործողությունները գրանցելու համար: Այս գործողությունը կատարվում է մեկ կամ մի քանի ՀՄ-ների համար: Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Գույքահամարներ և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Հանձնող ստորաբաժանում |
Ստորաբաժանումը, որտեղից ՀՄ-ն դուրս է գրվում: Պարտադիր լրացվող է: |
Հանձնող ՆՊԱ |
ՀՄ-ի նյութական պատասխանատու անձը: Պարտադիր լրացվող է: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Գույքահամարներ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում է դուրս գրվող ՀՄ-ների ցուցակը: Ցուցակի սյուների նշանակությունները հետևյալն են.
Սյուն |
Նշանակություն |
Գույքահամար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Անվանում |
ՀՄ-ի անվանումը: |
Սկզբնական արժեքի հաշիվ |
ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը: |
Մաշվածության հաշիվ |
ՀՄ-ի մաշվածության հաշվառման հաշիվը: |
Ծախսի հաշիվ |
ՀՄ-ի մաշվածության ծախսագրման հաշիվը: |
Հետաձգված հասույթների հաշիվ (Հանրային հատված) |
ՀՄ-ի հետաձգված հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել: |
Հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվ (Հանրային հատված) |
ՀՄ-ի հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվը: Կարելի է խմբագրել: |
Հասույթների հաշիվ (Հանրային հատված) |
ՀՄ-ի հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել: |
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու և հեռացնելու կոճակներ:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Փաստաթուղթը գրանցելու հետ միասին, գործողությանը մասնակից ՀՄ-ների համար, անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք գրանցվող փաստաթղթի ամսաթվով:
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Տրվում են նաև դուրս գրման հետ կապված համապատասխան ձևակերպումներ: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Դուրսգրման ակտ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև Բոլոր ՀՄ-ները, Շահագործման չհանձնված ՀՄ-ներ, Շահագործվող ՀՄ-ներ, Շահագործումից հանված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Դուրսգրման ակտ հրամանը:
Դուրսգրման ակտի հիման վրա կարելի է ստեղծել Հաշիվ-ապրանքագիր փաստաթուղթ: Դուրսգրման ակտի հիման վրա Հաշիվ-ապրանքագիր ստեղծելու համար պետք է փաստաթղթերի մատյանում տվյալ Դուրսգրման ակտի վրայից աջ կտտոցով բացվող կոնտեքստային ցանկից ընտրել Ստեղծել փաստաթղթի հիման վրա... հրամանը: