Վերագնահատում փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության ներսում ՀՄ-ների վերագնահատման գործողությունները գրանցելու համար: Այս գործողությունը կատարվում է մեկ ՀՄ-ի համար, որի հիմնական նպատակն է փոխել ՀՄ-ի սկզբնական արժեքը, hաշվարկված մաշվածքը և (կամ) մնացորդային արժեքը: Գործողության գրանցման պատուհանում արտապատկերված են վերակառուցվող հիմնական միջոցի ֆինանսական և հարկային հաշվառման Սկզբնական արժեք ու Հաշվարկված մաշվածք տվյալները` իրենց հին և նոր արժեքներով: Հին դաշտերը խմբագրման չեն ենթարկվում, իսկ նորերը` լրացված են իրենց համապատասխան հին դաշտերի արժեքներով: Մինչ գործողության գրանցելը ստուգվում է, որ ֆինանսական կամ հարկային նշված զույգերի նոր արժեքներից գոնե մեկում կատարված լինի փոփոխություն:
Փաստաթղթի պատուհանը կազմված է 2 էջերից` Ընդհանուր և Գործառնություններ:
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: Այս դաշտն արտապատկերվում է միայն այն դեպքում, երբ գործողությանը մասնակցում է միայն մեկ ՀՄ: |
Գտնվելու վայր |
Ստորաբաժանումը, որտեղ գտնվում է ՀՄ-ն: Խմբագրման ենթակա չէ: |
Նյութ. պատասխ. անձ |
ՀՄ-ի նյութական պատասխանատու անձը: Խմբագրման ենթակա չէ: |
Մեկնաբանություն |
Լրացվում է մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Հին դաշտերը խմբագրման չեն ենթարկվում, իսկ նորերը` լրացվում են իրենց համապատասխան հին դաշտերի արժեքներով: Մինչ գործողության գրանցելը ստուգվում է, որ ֆինանսական կամ հարկային տվյալների հին և նոր արժեքներից գոնե մեկում կատարված լինի փոփոխություն:
Փաստաթուղթը գրանցելու հետ միասին ՀՄ-ի համար անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք փաստաթղթի ամսաթվով:
Դաշտ |
Նշանակություն |
|
Ֆինանսական ( Հարկային ) |
Հին |
Նոր |
Մնացորդային օգտակար ժամկետ |
Գործողության պահին ՀՄ-ի օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի վերանայված օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Սկզբնական արժեք |
Գործողության պահին ՀՄ-ի սկզբնական արժեքը: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի վերանայված սկզբնական արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
Գործողության պահին ՀՄ-ի հաշվարկված մաշվածքը: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի վերանայված հաշվարկված մաշվածքը: |
Մնացորդային արժեք |
Գործողության պահին ՀՄ-ի մնացորդային արժեքը: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի վերանայված մնացորդային արժեքը: |
Դաշտ |
Նշանակություն |
|
Հետաձգված հասույթ (Հանրային հատված) |
Հին |
Նոր |
Մնացորդային օգտակար ժամկետ |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված օգտակար ծառայության ժամկետն ամիսներով: |
Սկզբնական արժեք |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման սկզբնական արժեքը: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված սկզբնական արժեքը: |
Հաշվարկված մաշվածք |
Գործողության պահին ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման հաշվարկված մաշվածքը: |
Վերագնահատման արդյունքում ՀՄ-ի հետաձգված հասույթի հաշվառման վերանայված հաշվարկված մաշվածքը: |
Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.
Պատկեր |
Նշանակություն |
Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն: |
|
Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները: |
|
Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը: |
|
Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները կոճակը: |
|
Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Վերագնահատման արդյունքնեից ելնելով` համակարգի կողմից առաջարկվում են համապատասխան ձևակերպումներ, որոնցում թղթակցում է դրույթների Հիմնական միջոցներ էջի ՀՄ-ների վերագնահատումից արժեքի փոփոխություն հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրված-արգելված) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին: |
Փաստաթուղթը գրանցվում է Հիշել , Հիշել և փակել , Հիշել և նոր կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:
Այս գործողությունը գրանցելու պահին, վերագնահատվող ՀՄ-ի համար անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք գրանցվող գործողության ամսաթվով: ՀՄ-ի Սկզբնական արժեքը կարելի է փոխել նաև Մասնակի լուծարում կամ Վերակառուցում գործողությունների միջոցով, իսկ Հաշվարկված մաշվածքը` Մասնակի լուծարում գործողության միջոցով:
Նշում |
---|
Վերագնահատում կարելի է ներմուծել MS Excel-ի FAGroupRevaluation.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportStd ): * Հանրային հատվածի կազմակերպություններ համար ֆայլը գտնվում է հետևյալ հասցեով՝ C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportPS։ |