Մատյանում արտացոլվում են հաշվետու ժամանակահատվածում համակարգի Հիմնական միջոցներ ենթահամակարգում գրանցված բոլոր փաստաթղթերը:
Այս մատյանը ստեղծելու համար բերվող դիալոգ պատուհանը ունի հետևյալ դաշտերը.
Դաշտ |
Նշանակություն |
Ժամանակահատված |
Պարտադիր լրացվող ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Մատյանում կընդգրկվեն միայն այդ ժամանակահատվածում գրանցված փաստաթղթերը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: Դաշտին կից ընտրման ցուցակում կարելի է նշել փաստաթղթի մեկ կամ մի քանի տեսակ: Մատյանում կընդգրկվեն նշված տեսակի փաստաթղթերը, իսկ դաշտը դատարկ լինելու դեպքում` բոլոր տեսակի փաստաթղթերը: |
Գործընկեր |
Մատյանում կընդգրկվեն միայն նշված գործընկերոջ հետ կապված փաստաթղթերը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: Մատյանում կընդգրկվեն միայն նշված գույքային համարի հետ կապված փաստաթղթերը: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Մատյանում կընդգրկվեն Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակում գտնվող փաստաթղթերը: Դաշտը դատարկ լինելու դեպքում` կընդգրկվեն բոլոր փաստաթղթերը: |
Մատյանի սյուները պարունակում են փաստաթղթի հետևյալ դաշտերի տվյալները.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Ստեղծման ամսաթիվը: |
Օրվա հ/հ |
Օրվա հերթական համարն է: Օգտագործվում է վերագրանցումների և վերադասավորումների ժամանակ: Փաստաթղթերը գրանցում են 0-ից սկսած` տասական ավելացումներով: |
Փաստաթղթի N |
Հերթական համարը: |
Տեսակ |
Փաստաթղթի տեսակը: |
Գումար |
Հիմնական գումարը: |
Գույքային համար |
ՀՄ-ի գույքային համարը: |
Գործընկեր |
Գործընկերոջ կոդը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Գործընկերոջ անվանում |
Գործընկերոջ անվանումը: Եթե տվյալ փաստաթղթի հետ գործընկեր կապված չէ, ապա այս դաշտը դատարկ է մնում: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: |
Վիճակ |
Փաստաթղթի վիճակը: Փաստաթուղթը կարող է գտնվել Սևագիր, Հեռացված կամ Գրանցված վիճակներում: Ի տարբերություն Գրանցված վիճակի` Հեռացված և Սևագիր վիճակում փաստաթուղթը չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Այն ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու համար: Փաստաթղթերի վիճակը կարելի է փոխել խմբագրման ժամանակ կամ կոնտեքստային ցանկի համապատասխան հրահանգով: |
Գործառնություն |
Ցույց է տալիս` տվյալ փաստաթղթի գործառնություններն ինչպես են գրանցվել: Եթե գործառնությունները գրանցվել են ավտոմատ, ապա կպատկերվի նշանը: Խմբագրման ռեժիմով մուտքագրված լինելու դեպքում` նշանը: Առանց գործառնության փաստաթղթերի համար սյան արժեքը կլինի դատարկ: |
Օգտագործող |
Օգտագործողի անունը: Նշվում է այն օգտագործողի անունը, ով վերջինն է աշխատել (գրանցել կամ խմբագրել) տվյալ փաստաթղթի հետ: |
Վերջին փոփոխություն |
Փաստաթղթի վերջին խմբագրման ամսաթիվը և ժամը: |
Մատյանի ընթացիկ տողի փաստաթղթին վերաբերվող գործողություններն են.
•Ավելացնել. ավելացնել նոր փաստաթուղթ:
•Դիտել տպելու ձևը. դիտել փաստաթղթի տպվող տեսքը:
•Խմբագրել. խմբագրել փաստաթուղթը:
•Հեռացնել. հեռացնել փաստաթուղթը:
•Ստեղծել պատճեն. ստեղծվում է նոր նմանատիպ փաստաթուղթ, լրացված ընթացիկ փաստաթղթի տվյալներով:
•Փաստաթղթի պատմություն. բերվում է հաշվետվություն փաստաթղթի գրանցման և խմբագրման վերաբերյալ: Ցուցադրվում է, թե որ Օգտագործողի կողմից և երբ են կատարվել փոփոխությունները:
•Գեներացնել գործառնություններ. գեներացնում է հաշվապահական ձևակերպումը փաստաթղթում և դրույթներում լրացված արժեքների հիման վրա:
•Գործառնության հեռացում. հեռացվում են հաշվապահական ձևակերպումները:
•Դարձնել սևագիր. մնացորդները չկարմրելու դեպքում, հեռացվում են փաստաթղթի գրանցման արդյունքում ստեղծված գործողություններն ու ավտոմատ գործառնությունները, իսկ փաստաթուղթը հիշվում է Սևագիր վիճակում: Խմբագրման ռեժիմով գրանցված ձևակերպումները պահպանվում են սևագիր ձևակերպումների տեսքով:
•Գրանցել. փաստաթուղթը գրանցվում է անալիտիկ հաշվառման մեջ: Ընդ որում հնարավոր է նաև փաստաթուղթը գրանցել իր գումարային գործառնություններով:
•Փոխել օրվա հերթական համարը. Փոխվում է փաստաթղթի օրվա հերթական համարը: Կարելի է նաև փաստաթուղթը տեղափոխել օրվա սկիզբ կամ ավարտ:
•Վերև. Փոխվում է սևագիր փաստաթղթի օրվա հերթական համարը` դեպի վեր: Օրվա հերթական համարը նվազում է` փաստաթուղթը տեղափոխելով նախորդ փաստաթղթից առաջ:
•Ներքև. Փոխվում է սևագիր փաստաթղթի օրվա հերթական համարը` դեպի ներքև: Օրվա հերթական համարը մեծանում է` փաստաթուղթը տեղափոխելով հաջորդ փաստաթղթից առաջ:
Մատյանի վերնագիրը պարունակում է հաշվետու ժամանակահատվածը: Ցանկացած պահի թարմացնել (CTRL+R) սեղմելով` կստանաք նոր, թարմացված մատյանն ըստ այդ ժամանակահատվածի:
Տես ավելին`
Ի՞նչ դեպքերում կարող է առաջանալ շեղում սինթետիկ հաշիվների և նյութական արժեքների մնացորդների միջև