Ներքին տեղափոխման ակտ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Փաստաթղթեր >

Ներքին տեղափոխման ակտ

Previous pageReturn to chapter overviewNext page

Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը նախատեսված է կազմակերպության ներսում հիմնական միջոցների գտնվելու վայրը, նյութական պատասխանատու անձը կամ հաշիվները փոխելու գործողությունները գրանցելու համար (Ընդունող ստորաբաժանում կամ Ընդունող ՆՊԱ): Գործողությունը գրանցելիս ստուգվում է, որ կամ ընդունող ստորաբաժանումը, կամ ընդունող ՆՊԱ-ն, կամ էլ երկուսը միաժամանակ տարբեր լինեն համապատասխանաբար հանձնող ստորաբաժանումից կամ հանձնող ՆՊԱ-ից:

Փաստաթղթի պատուհանը կազմված է 3 էջերից` Գույքահամարներ, Լրացուցիչ, Գործառնություններ

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Ներքին տեղափոխման ակտ փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը:

Հանձնող ստորաբաժանում

Ստորաբաժանումը, որտեղից ՀՄ-ն հանձնվում է շահագործման: Պարտադիր լրացվող է:

Հանձնող ՆՊԱ

ՀՄ-ն հանձնող նյութական պատասխանատու անձը: Պարտադիր լրացվող է:

Ընդունող ստորաբաժանում

Ստորաբաժանումը, որտեղ ՀՄ-ն հանձնվելու է շահագործման: Պարտադիր լրացվող է:

Ընդունող ՆՊԱ

ՀՄ-ն ընդունող նյութական պատասխանատու անձը: Պարտադիր լրացվող է:

Մեկնաբանություն

Լրացվում է մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ:

Գույքահամարներ էջի տեսքը հետևյալն է.

FixedAssets.Documents.Move1

 

Այս էջում լրացվում է տեղափոխվող ՀՄ-ների ցուցակը: Ցուցակի սյուների նշանակությունները հետևյալն են. 

Սյուն

Նշանակություն

Գույքահամար

ՀՄ-ի գույքային համարը:

Անվանում

ՀՄ-ի անվանումը:

Սկզբնական արժեքի հաշիվ

ՀՄ-ի սկզբնական արժեքի հաշիվը: Կարելի է խմբագրել:

Մաշվածության հաշիվ

ՀՄ-ի մաշվածության հաշվառման հաշիվը: Կարելի է խմբագրել:

Ծախսի հաշիվ

ՀՄ-ի մաշվածության ծախսագրման հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հետաձգված հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հետաձգված հասույթների ընթացիկ մասի հաշիվը: Կարելի է խմբագրել:

Հասույթների հաշիվ (Հանրային հատված)

ՀՄ-ի հասույթների հաշիվը: Կարելի է խմբագրել:

Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու add16 և հեռացնելու Trash-icon16 կոճակներ:

Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում: 

Փաստաթուղթը գրանցելու հետ միասին, գործողությանը մասնակից ՀՄ-ների համար, անհրաժեշտության դեպքում հաշվարկվում է նաև Մաշվածք գրանցվող փաստաթղթի ամսաթվով:

 

Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.

FixedAssets.Documents.Move2

 

Այս էջում լրացվում են հիմնական միջոցների տեղաշարժին վերաբերվող լրացուցիչ դաշտեր. 

Դաշտ

Նշանակություն

Դուրս գրման եղանակ

Հաշվարկային փաստաթղթի դուրս գրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային:

Սերիա և համար

Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը:

Դուրս գրման ամսաթիվ

Հաշվարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը:

Տեղափոխման եղանակ

Հիմնական միջոցների տեղափոխման եղանակը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից:

Գործառնություններ էջի տեսքը հետևյալն է.

FixedAssets.Documents.Move3

Այս էջում ձևակերպվում են փաստաթղթի գործառնությունները: Գործառնություններ էջում նախատեսված են հետևյալ կոճակները.

Պատկեր

Նշանակություն

add16Fone

Ավելացնել տվյալ փաստաթղթին անհրաժեշտ նոր գործառնություն:

copy16

Գործառնությունների ցուցակում ավելացնել նոր տող` պատճենելով ընթացիկ տողի արժեքները:

Trash-icon16

Գործառնություններից հեռացնել ընթացիկ տողը:

Trash_icon_deleteAll

Հեռացնել բոլոր լրացված գործառնությունների տողերը: Բոլոր գործառնությունները հեռացնելուց հետո, հասանելի է դառնում նյութական արժեքների ցուցակի հիման վրա գեներացնել գործառնությունները wand-icon կոճակը:  

wand-icon

Գործառնությունների գեներացման կոճակը հասանելի է, երբ ոչ մի գործառնության տող լրացված չէ: Մաշվածության հաշվարկի առկայության դեպքում առաջարկվում է ձևակերպում`դեբետում լրացնելով ծախսի հաշիվը, կրեդիտում` մաշվածության հաշիվը: Գործառնության գոնե մեկ տողի առկայության դեպքում այս կոճակի փոխարեն հայտնվում է Գործառնությունների խմբագրման ռեժիմ (թույլատրվածlock_open_16-արգելվածlock_16) կոճակը: Գործառնությունը գեներացնելուց հետո այն խմագրելու համար հարկավոր է անցում կատարել Գործառնությունների խմբագրման ռեժիմին:

 

Փաստաթուղթը գրանցվում է Հիշել save16 Հիշել և փակել save_close16 , Հիշել և նոր save_new16  կոճակները սեղմելիս, այն տարբերությամբ, որ Հիշել և փակել կոճակը սեղմելիս պատուհանը փակվում է, իսկ Հիշել և նոր կոճակը սեղմելիս թույլատրվում է լրացնել ու գրանցել հերթական փաստաթուղթը: Սևագիր Draft16 կոճակի միջոցով փաստաթուղթը հիշվում է սևագիր վիճակում, այսինքն այն չի արտացոլվում համակարգի ոչ մի հաշվառման մեջ: Դա ծառայում է միայն փաստաթղթի դաշտերում մուտքագրված արժեքները հիշելու, իսկ այնուհետև փաստաթուղթը լրացուցիչ ստուգելուց հետո գրանցելու համար:

Ներքին տեղափոխման ակտ փաստաթուղթը կարելի է գրանցել նաև  Բոլոր ՀՄ-ներըՇահագործման չհանձնված ՀՄ-ներ, Շահագործվող ՀՄ-ներ, Շահագործումից հանված ՀՄ-ներ մատյաններից` կոնտեքստային ցանկից ընտրելով Ներքին տեղափոխման ակտ հրամանը:

 

note Նշում

Ներքին տեղափոխման ակտ կարելի է ներմուծել MS Excel-ի FAMoveGroupImport.xlsm ֆայլի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportStd ):

* Հանրային հատվածի կազմակերպություններ համար ֆայլը գտնվում է հետևյալ հասցեով՝  C:\Program Files\Armenian Software\AS-Accountant 7\Import\ImportPS։