Շահագործումից հանված ՀՄ-ներ

Ուղղորդիչ:  Հիմնական Միջոցներ > Մատյաններ >

Շահագործումից հանված ՀՄ-ներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Մատյանում արտացոլված է շահագործումից հանված ՀՄ-ների ցուցակը: Ցուցակի վրայից բացվող կոնտեքստային ցանկից կարելի է կատարել հետևյալ գործողությունները.

•Մաշվածքի հաշվարկ

•Ներքին տեղափոխման ակտ

•Վերաշահագործում

•Վերակառուցում

•Վերագնահատում

•Օգտակար ծառայության ժամկետի վերանայում

•Մասնակի լուծարում

•Դուրսգրման ակտ

•ՀՄ գույքագրում

Վերաշահագործում և Դուրսգրման ակտ փաստաթղթի հիմնական միջոցները կհեռացվեն այս մատյանից և կավելանան համապատասխանաբար Շահագործվող ՀՄ-ներ կամ Դուրս գրված ՀՄ-ներ թղթապանակներում: Փաստաթուղթը ստեղծվում է մատյանի ընթացիկ հիմնական միջոցի կամ նշված հիմնական միջոցների համար:

Մատյանի ընթացիկ տողի կոնտեքստային ցանկից կարելի է նաև դիտել այդ տողի հիմնական միջոցի տվյալները և կանչել ՀՄ-ների փաստաթղթերի մատյանը հաշվետվությունը: