Վճարման հանձնարարագիր

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Վճարման հանձնարարագիր

Previous pageReturn to chapter overviewNext page

Վճարման հանձնարարագիրը կազմակերպության կողմից բանկին տրվող հանձնարարագիր է` իր հաշվարկային հաշվից համապատասխան գումարը ստացողի հաշվարկային հաշվին փոխանցելու մասին։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_PaymentOrder

 

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Վճարման հանձնարարագրի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Վճարման հանձնարարագրի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է վճարման հանձնարարագիրը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանի բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Ստացված ծառայություններ, Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Հավելյալ ծախսերի բաշխում կամ Վերադարձ գնորդից փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Վճարող

Կազմակերպության անվանումը, առաջարկվում է Դրույթների կազմակերպության էջից, կարելի է խմբագրել:

Հաշիվ. N

Հաշվարկային հաշվի համարը, որտեղից ելքագրվելու է գումարը։ Ընդունում է արժեքներ Հաշվարկային հաշիվներ տեղեկատուից։

Բանկ

Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից՝ Հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա:

ՀՎՀՀ

Հարկ վճարողի հաշվառման համարը: Ավտոմատ առաջարկվում է համակարգի դրույթներից: Հնարավոր է խմբագրել:

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է հաշվարկային հաշվի արժույթը։

Փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Գումար արժույթով

Հաշվարկային հաշվից ելքագրվող գումարը` հաշվի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով:

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից` ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։   

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Ստացող

Եթե Գործընկեր դաշտը լրացված է, ապա այդ դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է նաև այստեղ։

Հաշիվ. N

Գործընկերոջ հաշվարկային հաշվի համարը, որի վրա փոխանցվելու է գումարը։ Ընդունում է արժեքներ Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուից։

Բանկ

Վճարողի բանկի անվանումը: Ավտոմատ ձևավորվում է համակարգի կողմից Հաշիվ.N դաշտի արժեքի հիման վրա:

ՀՎՀՀ

Գործընկերոջ հարկ վճարողի հաշվառման համարը:

Վճարման նպատակ

Վճարման նպատակը:

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: