Դրամարկղի ելքի օրդեր

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Դրամարկղի ելքի օրդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթը նախատեսված է դրամարկղից ելքերը ձևակերպելու համար։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_CashOut1

 

Դաշտ

Նշանակություն

Գործողության տեսակ

Նշվում է գործողության տեսակը, որով ելքագրվում է գումարը: Ընդունում է 1- Գումարի վճարում գործընկերոջը, 2- Գումարի ելք դեպի մանրածախ կետ, 3- Գումարի ելք դեպի հաշվարկային  հաշիվ, 4- Պլաստիկ քարտին վերադարձ (անկանխ. կանխ. ՀԴՄ կտրոնի տպում) արժեքները։

Դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղից ելքագրվում են դրամական միջոցները:

Հերթափոխի N

Լրացվում է ընտրված դրամարկղի հերթական հերթափոխի համարը:

Ամսաթիվ

Դրամարկղի ելքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Դրամարկղի ելքի օրդերի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

ՀԴՄ կտրոնի N

Լրացվում է Կանխավճարի վերադարձի կամ Կանխիկի ելքի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: Կտրոնը տպվում է դաշտին կից կոճակը սեղմելու դեպքում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է դրամարկղի ելքի օրդերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող է հանդիսանալ Դրամարկղի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ), Հավելյալ ծախսերի բաշխում կամ Վերադարձ գնորդից փաստաթուղթը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Փաստաթղթի արժույթ

Փաստաթղթի արժույթն է, որով ելքագրվում է գումարը։     

Փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Գումար արժույթով

Դրամարկղից ելքագրվող գումարը` փաստաթղթի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը:  Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով:

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից` ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։  

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButtonկոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Տրամադրել

Եթե Գործընկեր դաշտը լրացված է, ապա այդ դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է նաև այստեղ։

Ըստ

Լրացուցիչ տվյալ փաստաթղթի վերաբերյալ:

Հիմք

Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հավելված

Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

Գանձապահ

Գանձապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

 

Փաստաթղթում, եթե Գործողության տեսակ դաշտը նշված է 2- Գումարի ելք դեպի մանրածախ կետ արժեքը, ապա Գործընկերոջ հետ կապված դաշտերը փոխարինվում են Մուտքի դրամարկղ և Աշխատակից դաշտերով` հնարավորություն տալով կատարել գումարի տեղաշարժ դրամարկղերի միջև:

Purchases_Documents_SupportingDocuments_CashOut2

Մուտքի դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղ մուտքագրվում են դրամական միջոցները:

Աշխատակից

Մուտքի դրամարկղի գանձապահը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից:

 

note Նշում

Դրամարկղի ելքի օրդեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CashOutGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):