Հաշվարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Այլ տեղեկատուներ >

Հաշվարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Հանդիսանում է բանկերում կազմակերպության կողմից բացված բոլոր հաշվարկային հաշիվների տեղեկատուն։

Այս տեղեկատուն պարունակում է հաշվարկային հաշիվների մասին տվյալներ, որոնք օգտագործվում են վճարման հանձնարարագիր, բանկի ելք և մուտք փաստաթղթեր գրանցելիս։ Տեղեկատուում կարելի է գրանցել ցանկացած քանակությամբ հաշիվներ։ Կազմակերպությունում անկանխիկ դրամական միջոցների հաշվառումը վարվում է Արտարժույթներ տեղեկատուում սահմանված ցանկացած արժույթով։
Տեղեկատուի մեջ նոր տողի ավելացումը և մուտքագրվածի խմբագրումը կատարվում է Հաշվարկային հաշիվ դիալոգ պատուհանի միջոցով։ Տողերի մուտքագրման, խմբագրման և հեռացման գործողությունները նկարագրված են Աշխատանք տեղեկատուների հետ բաժնում։ 
Հաշվարկային հաշիվ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Կոդ

Հաշվարկային հաշվի կոդը։ Նոր ավելացվող հաշվարկային հաշվի համար, որպես հերթական կոդ, համակարգն ավտոմատ առաջարկում է հաջորդը, որը հաշվարկվում է վերջին ավելացված հաշվարկային հաշվի կոդից։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։

Հաշվարկային հաշիվ

Բանկում կազմակերպության կողմից բացված հաշվի համարը։ Այն կիրառվում է Վճարման հանձնարարագիր, Բանկի մուտք, Բանկի ելք և Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր) փաստաթղթերը գրանցելիս։

Անվանում

Հաշվարկային հաշվի անվանումը։ Այն կառաջարկվի ընտրման ցուցակներում, երբ անհրաժեշտ է ընտրել հաշվարկային հաշիվ։

Արժույթ

Հաշվարկային հաշվի արժույթը։ Ընդունում է արժեքներ Արտարժույթներ տեղեկատուից։

Հերթական Վճ. Հանձ. համար

Հերթական վճարման հանձնարարագրի համարն է։ Հերթական վճարման հանձնարարագիրը գրանցվում է այս համարով, այնուհետև այս դաշտի արժեքը փոխարինվում է նոր համարով, որը հաշվարկվում է վերջին գրանցված փաստաթղթի համարից։ Այս դաշտի դատարկ լինելու դեպքում` հերթական վճարման հանձնարարգիրը գրանցելիս` համակարգն առաջարկվում է ցանկի Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում մուտքագրված հերթական վճարման հանձնարարագրի համարը։

Հիմնական

Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ հաշվարկային հաշիվը հիմնական է, թե` ոչ։ Բանկերում կազմակերպության կողմից բացված հաշիվներից միայն մեկը կարող է լինել հիմնական։

Էլ. սպասարկման միջոց

Բանկերի հետ հեռահար էլեկտրոնային սպասարկման միջոցի անվանումը` ՀԾ-ԻնտերնետԲանկ կամ ՀԾ-ԿլիենտԲանկ:

 

note Նշում

Չի թույլատրվում հեռացնել այն հաշվարկային հաշիվները, որոնցով գործողություն է գրանցված։