Վերադարձ գնորդից փաստաթղթի միջոցով իրականացվում է վաճառված ապրանքների վերադարձ կազմակերպություն։
Վերադարձը կարելի է ձևավորել նախկինում գրանցված վաճառքի հիման վրա։ Ապրանքների ցուցակը լրացվում է բոլոր վաճառված ապրանքերով և ցուցակում անհրաժեշտ է թողնել միայն վերադարձվող ապրանքները (օրինակ` վնասված կամ որակին չհամապատասխանող)։ Համակարգը, հիմնվելով վաճառքի փաստաթղթի վրա, որոշում է վերադարձվող ապրանքների խմբաքանակը և նշված պահեստ է մուտքագրում այն գներով, որոնցով դրանք վաճառվել են։ Եթե նշվում է գնորդը, ապա վերադարձվող գումարի չափով նվազում է գնորդի պարտքը կազմակերպության հանդեպ։
Այն դեպքում, երբ վերադարձը գրանցելիս չի նշվում հիմք-փաստաթուղթը, օգտագործողը ինքնուրույն պետք է մուտքագրի վերադարձվող ապրանքները` նշելով քանակը, վաճառքի գինը և գումարը, ինքնարժեքը և խմբաքանակի այլ հատկությունները։ Ինքնարժեքին վերաբերող դաշտերը դատարկ թողնելու դեպքում, դրանք ավտոմատ կլրացվեն փաստաթուղթը գրանցելիս` վերջին ինքնարժեքի գումարով:
Փաստաթղթի Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են. գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 3 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ և Լրացուցիչ։
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Վերադարձ գնորդից փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Վերադարձ գնորդից փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Հիմք փաստաթուղթ |
Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա կատարվում է վերադարձը գնորդից Հիմք-փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Վաճառք (Հաշիվ-Ապրանքագիր), Վաճառք (Մանրածախ) կամ Վաճառք (Կտրոն) փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։ |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։ |
Գնորդ |
Լրացվում է գնորդի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջը խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գնորդ դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գնորդ դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Վաճառող |
Վաճառքն իրականացրած աշխատակիցը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից: |
Հիմք սերիա և համար |
Լրացվում է վերադարձի համար հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթի սերիա-համարը: |
Հիմք դուրս գրման ա/թ |
Լրացվում է վերադարձի համար հիմք հանդիսացող վաճառքի փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը: |
Դուրս գրման եղանակ |
Փաստաթղթի դուրսգրման եղանակը` էլեկտրոնային կամ թղթային: |
Սերիա և համար |
Հարկային մարմնի կողմից ստացված սերիա-համարը: |
Դուրս գրման ամսաթիվ |
Փաստաթղթի դուրս գրման ամսաթիվը: |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։ |
ԱԱՀ-ի հաշվարկի ձև |
Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում, 3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։ |
Գնի տեսակ |
Նշվում է, թե ինչ գներով են վերադարձվելու ապրանքները գնորդից։ |
Պահեստ |
Նշվում է պահեստը, որտեղ վերադարձվում են ապրանքները: |
Գումար ԱԱՀ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ԱԱՀ-ն այս դաշտում` օգտվելով ապրանքների գներից և ԱԱՀ-ի հաշվարկի ձևից: |
Ընդհանուր գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է վաճառվող ապրանքների ընդհանուր գումարը, որը ներառում է Գումար ԱԱՀ դաշտի արժեքը։ |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են վերադարձվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, գինը, գումարը և խմբաքանակի այլ հատկությունները։ Եթե Ընդհանուր էջում ընտրված է հիմք-փաստաթուղթը, ապա ապրանքների ցուցակն ավտոմատ լրացվում է հիմք-փաստաթղթի հիման վրա։ Լրացված տողերը կարելի է խմբագրել, հեռացնել, կամ ավելացնել նոր տողեր։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ: Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Մատակարար էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Անվանում |
Մատակարարի անվանումը: |
Իրավ. հասցե |
Կազմակերպության իրավաբանական հասցեն: |
Գործ. հասցե |
Կազմակերպության գործունեության իրականացման վայրի հասցեն: Լռությամբ առաջարկվում է Դրույթների Գործ. հասցե դաշտի արժեքը: Կից ցանկից կարելի է ընտրել Լրացուցիչ հասցեներից որևէ մեկը: |
Հաշվարկային հաշիվ |
Մատակարարի հաշվարկային հաշվի համարը։ |
ՀՎՀՀ |
Մատակարարի հարկ վճարողի հաշվառման համարը: |
Ղեկավարի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող ղեկավարի պաշտոնը |
Ղեկավարի Ա.Ա.Հ. |
Ղեկավարի անուն, ազգանուն, հայրանունը: |
Հաշվապահի պաշտոն |
Փաստաթուղթը ստորագրող հաշվապահի պաշտոնը: |
Հաշվապահի Ա.Ա.Հ. |
Հաշվապահի անուն, ազգանուն, հայրանունը: |
Գնորդ էջի տեսքը հետևյալն է.
Էջում դաշտերը նույնությամբ կրկնում են Մատակարար էջի դաշտերը, բացառությամբ հետևյալ դաշտերի.
Դաշտ |
Նշանակություն |
Ա/Ձ-ի պետ. գրանց. վկ. N |
Գնորդի պետական գրանցման վկայականի համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդն անհատ ձեռնարկատեր է: |
Անձնագրի համար |
Գնորդի անձնագիր համարը: Այս դաշտերը լրացվում են այն դեպքում, երբ գնորդը ֆիզիկական անձ է: |
Լրացուցիչ տվյալներ |
Լրացուցիչ տվյալներն են: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Ապր. առաքման եղանակ |
Ապրանքի առաքման եղանակը: Կից առաջարկվում է Արտահայտություններ տեղեկատուն: Դաշտի արժեքը արտահանվում է փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտի արժեքը լրացնելու համար: |
Լրացուցիչ |
Լրացվում են լիազորագրի վերաբերյալ տվյալները: Այս դաշտերիի արժեքներըը արտահանվում են փաստաթուղթը e-Invoicing համակարգի XML ֆորմատով արտահանելիս` համապատասխան դաշտերի արժեքները լրացնելու համար: |
Ազգանուն, անուն, հայրանուն |
Լիազորված անձի անունը, ազգանունը և հայրանունը: |
Լիազորագրի համար |
Լիազորագրի համարը: |
Լիազորագրի ամսաթիվ |
Լիազորագրի ամսաթիվը: |
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են վերադարձի հետ կապված լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Արտահայտություններ ցուցակից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ ցուցակից: |
Ընդունեց |
Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ ցուցակից: |
ՀԴՄ կտրոնի տպում էջը նախատեսված է Վերադարձի ՀԴՄ կտրոն տպելու համար: Դա հնարավոր է, երբ Հիմք փաստաթուղթ դաշտում ընտրված է Վաճառք (Կտրոն) փաստաթուղթ, որից ՀԴՄ կտրոն է տպված: Էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Դրամարկղ |
Լրացվում է Դրամարկղը, որտեղից ելքագրվելու է կանխիկ գումարը: |
Հերթափոխի N |
Լրացվում է Հերթափոխը, որի ընթացքում վերադարձվել է ապրանքը: |
POS-տերմինալը տրամադրող բանկ |
Լրացվում է POS-բանկը, որտեղից ելքագրվելու է անկանխիկ գումարը: |
POS-տերմինալի տրամադրման պայմանագիր |
Լրացվում է POS-բանկի պայմանագիրը, որտեղից ելքագրվելու է անկանխիկ գումարը: |
Վերադարձի ՀԴՄ կտրոնի N |
Վերադարձվող ապրանքների համար տպվող Վերադարձի ՀԴՄ կտրոնի համարն է: |
Կանխիկ |
Լրացվում է վերադարձվող կանխիկ գումարը: |
Անկանխիկ |
Լրացվում է վերադարձվող անկանխիկ գումարը: |
Ընդամենը |
Լրացվում է վերադարձվող ընդհանուր գումարը: |
Հիմք ՀԴՄ կտրոնի N |
Լրացվում է Հիմք փաստաթուղթ հանդիսացող ՀԴՄ կտրոնի N-ը: Խմբագրման ենթակա չէ: |
Կանխիկ |
Լրացվում է Հիմք փաստաթղթով կանխիկ ստացված գումարը: Խմբագրման ենթակա չէ: |
Անկանխիկ |
Լրացվում է Հիմք փաստաթղթով անկանխիկ ստացված գումարը: Խմբագրման ենթակա չէ: |
կոճակը նախատեսված է ՀԴՄ կտրոն տպելու համար: Եթե վերադարձվում են Վաճառք (կտրոն)-ով վաճառված բոլոր ապրաքները, ապա այս կոճակը սեղմելու դեպքում կտպվի միայն Վերադարձի ՀԴՄ կտրոն և կլրացվի Վերադարձի ՀԴՄ կտրոնի N դաշտը: Իսկ այն դեպքում, երբ վերադարձվում են Վաճառք (կտրոն)-ի որոշ ապրանքներ, ապա չվերադարձված ապրանքների համար կտպվի խմբագրված վաճառքի կտրոն, իսկ վերադարձված ապրանքների համար` Վերադարձի ՀԴՄ կտրոն:
Վերադարձ գնորդից փաստաթուղթ կարելի է ստեղծել նաև Վաճառքների վերլուծություն հաշվետվությունից` նշված տողերի համար:
Նշում |
---|
Վերադարձ գնորդից փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի ReturnFromCustomerGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |