Հավելյալ ծախսերի բաշխում

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր >

Հավելյալ ծախսերի բաշխում

Previous pageReturn to chapter overviewNext page

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթուղթը նախատեսված է ապրանքների ձեռքբերման հետ կապված ծախսերի (տրանսպորտային, բեռնման և բեռնաթափման ծախսումներ և այլն) բաշխման համար։ Մուտքագրված գումարը բաշխվում է հիմք փաստաթղթում նշված ապրանքների արժեքներին համամասնաբար` ավելացնելով դրանց արժեքը։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 2 էջից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ։

Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.    

Դաշտ

Նշանակություն

Ամսաթիվ

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Հավելյալ ծախսերի բաշխում փաստաթղթի համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, որի վրա կատարվում է հավելյալ ծախսերի բաշխումը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք-փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Պահեստի մուտքի օրդեր, Պահեստի մուտքի օրդեր(Ներմուծում) կամ Պահեստի մուտքի օրդեր(Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

 

Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_OverheadExpenses1

 

Դաշտ

Նշանակություն

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Մատակարար

Լրացվում է մատակարարի կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ 

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Հ/Ա-ի համար

Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_OverheadExpenses2

 

Դաշտ

Նշանակություն

Արժույթ

Փաստաթղթի արժույթն է։

Արտարժույթի փոխարժեք

Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD։

ԱԱՀ-ի հաշվարկի ձև

Դաշտը կարող է ընդունել հետևյալ արժեքները. 1 - ԱԱՀ-ով, 2 - ԱԱՀ-ն այդ թվում,  3 - Առանց ԱԱՀ, 4 - Զրոյական ԱԱՀ։

Բաշխման հիմք

Հավելյալ ծախսերի բաշխման հիմքը. Գումարային, Քանակային կամ Քանակի և գործակցի արտադրյալը: Գործակիցը նշում է Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում:

Բաշխվող գումար

Լրացվում է բաշխման ենթակա գումարը:

Գումար ԱԱՀ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգը հաշվարկում է Գումար դաշտում լրացված գումարի ԱԱՀ-ն և լրացնում այս դաշտում։

Ընդհանուր գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, արժեքը հավասար է Բաշխվող գումար + Գումար ԱԱՀ։

Թույլատրել ցուցակի խմբագրումը

Բաշխումը կատարվում է միայն նշված դրոշակներով տողերի վրա. դրոշակները խմբագրելու համար անհրաժեշտ է նշել Թույլատրել ցուցակի խմբագրումը դրոշակը:

Ապրանքների ցուցակը ունի հետևյալ սյուները` 

Սյուն

Նշանակություն

 

Բաշխումը կատարվում է միայն նշված դրոշակներով տողերի վրա. դրոշակները խմբագրելու համար անհրաժեշտ է նշել Թույլատրել ցուցակի խմբագրումը դրոշակը: Ցուցակում բոլոր տողերը նշելու կամ նշումը հանելու համար կարելի է սյան շապիկի վրա մկնիկով կատարել կրկնակի կտտոց:

Կոդ

Ապրանքի կոդը:

Անվանում

Ապրանքի անվանումը:

Միավոր

Չափման միավորը:

Քանակ

Հիմք փաստաթղթում ապրանքների քանակը:

ՀԾԲ գործակից

Հավելյալ ծախսերի բաշխման գործակիցը: Այս սյուննը ցուցադրվում է, եթե Բաշխման հիմքը 3` ՔանակxԳործակիցն է: Գործակիցը հարկավոր է լրացնել Ապրանքներ և ծառայություններ տեղեկատուում:

 

note Նշում

Հավելյալ ծախսի բաշխման արդյունքում ապրանքների գների կլորացումից առաջացած շեղման գումարը վերագրվում է ցուցակի վերջին տողի գումարին: