Գործընկերների հաշվարկային հաշիվներ

Ուղղորդիչ:  Գնումներ > Տեղեկատուներ > Գործընկերների ենթատեղեկատուներ >

Գործընկերների հաշվարկային հաշիվներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Այս տեղեկատուում ներկայացվում է գործընկերների հաշվարկային հաշիվները: Գործընկերներ տեղեկատուի Հաշվարկային հաշիվներ էջում լրացված հաշվարկային հաշիվներն ավտոմատ ավելանում են Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուում: Հետագայում գործընկերոջ համար կարելի է ավելացնել այլ հաշվարկային հաշիվներ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխել հիմնական հաշվարկային հաշիվը:

Գործընկերների հաշվարկային հաշիվներ տեղեկատուն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Գործընկեր

Գործընկերոջ կոդը։ Ընդունում է արժեքներ Գործընկերներ տեղեկատուից: Պարտադիր լրացվող դաշտ է:

Հաշվարկային հաշիվներ

Գործընկերոջ հաշվեհամարն է: Պարտադիր լրացվող դաշտ է:

Անվանում

Հաշվարկային հաշվի անվանումը: Պարտադիր լրացվում է:

Հիմնական

Դրոշակ տիպի դաշտ է, որի միջոցով նշվում է` տվյալ հաշվարկային հաշիվը հիմնական է, թե` ոչ: Փաստաթղթերում լռությամբ առաջարկվում է որպես հիմնական հաշվարկային հաշիվ: