Բանկի ելք

Ուղղորդիչ:  Գնումներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Բանկի ելք

Previous pageReturn to chapter overviewNext page

Բանկի ելք փաստաթղթի օգնությամբ գրանցվում են կազմակերպության հաշվարկային հաշվից ելքերը։

Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

 

Purchases_Documents_SupportingDocuments_BankOut

 

Դաշտ

Նշանակություն

Գործողության տեսակ

Նշվում է գործողության տեսակը, որով ելքագրվում է գումարը: Ընդունում է 1- Գումարի վճարում գործընկերոջը, 2- Գումարի ելք դեպի բանկային հաշիվ արժեքները։

Հաշիվ

Հաշվարկային հաշվի կոդը, որտեղից ելքագրվելու է գումարը։ Ընդունում է արժեքներ Հաշվարկային հաշիվներ տեղեկատուից։

Ամսաթիվ

Բանկի ելքի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Բանկի ելքի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է բանկի ելքը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow կոճակը։ Նախքան մատյանի պատուհանի բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք փաստաթուղթ կարող են հանդիսանալ Վճարման հանձնարարագիր, Բանկի մուտք, Պահեստի մուտքի օրդեր, Հավելյալ ծախսերի բաշխում, Վերադարձ գնորդից կամ Պահեստի մուտքի օրդեր (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է հաշվարկային հաշվի արժույթը։

Գումար

Հաշվարկային հաշվից ելքագրվող գումարը հաշվի արժույթով:

Փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Գումար դրամով

Հաշվարկային հաշվից ելքագրվող գումարը դրամով։

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։   

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

 

note Նշում

Բանկի ելք փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի BankOutImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):