Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթուղթն օգտագործվում է ներմուծվող ապրանքները մեծածախ պահեստ մուտքագրելու և մաքսավճարի ու մաքսատուրքի վերաբերյալ տվյալները գրանցելու համար։ Փաստաթղթի գրանցումը կատարվում է պատուհանի միջոցով, որը բաղկացած է 3 էջերից` Ընդհանուր, Ապրանքների ցուցակ և Լրացուցիչ։
Գլխավոր մասի դաշտերը հետևյալն են.
Դաշտ |
Նշանակություն |
Ամսաթիվ |
Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը: |
Փաստաթղթի N |
Պահեստի մուտքի օրդեր (Ներմուծում) փաստաթղթի համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում: |
Ձեռքբերման ինքնարժեքի հաշվարկ |
Բացվում է մանրամասն տեղեկատվություն ձեռքբերված ապրանքների ինչպես ընդհանուր, այնպես էլ միավորի հաշվով ինքնարժեքի վերաբերյալ: Գումարները ներկայացվում են դրամով և առանց ԱԱՀ-ի: |
Պահեստ |
Մեծածախ պահեստը, որտեղ մուտքագրվում են ապրանքները: |
Գծիկավոր կոդ (F2) |
Ապրանքի գծիկավոր կոդը, օգտագործվում է անվանացուցակում նոր տող գրանցելու համար: Դաշտի արժեքը կարելի է մուտքագրել ստեղնաշարից կամ կիրառել գծիկավոր կոդ կարդացող սկաներ` ապրանքների ընտրման ճշտությունն ապահովելու համար: F2 ստեղնի միջոցով կարելի է արագորեն անցում կատարել այս դաշտ: |
Ընդհանուր էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող մատակարարին։ |
Մատակարար |
Լրացվում է մատակարարը: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մատակարարը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Մատակարար դաշտի լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ: Համակարգը Ընդհանուր գումար դաշտի արժեքը վերահաշվարկում է ըստ Արժույթ դաշտում լրացված արժույթի և ստացված գումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե մատակարարը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Խումբ |
Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա Մաքսատուն դաշտում գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը: |
Մաքսատուն |
Լրացվում է մաքսատունը, որտեղ կատարվել է ապրանքների մաքսազերծումը։: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ մաքսատունը գրանցված չէ, այն կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել կոճակը: |
Պայմանագիր |
Մաքսատան հետ ունեցած դրամային պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը և ստուգում է, որ այն լինի դրամային։ Մաքսատուն դաշտը լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։ |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգը Մաքսավճարի, Մաքսատուրք և Գումար ԱԱՀ դաշտերի հանրագումարը լրացնում է այս դաշտում։ |
Պարտք |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարքտը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է կոճակը։ |
Արժույթ |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է AMD արժույթը։ Եթե Մաքսատուն դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։ |
Մաքսավճար (դրամ) |
Նշվում է մաքսավճարի գումարը` արտահայտված դրամով։ |
Հ/Ա-ի համար |
Լրացվում է մատակարար կազմակերպության կողմից դուրս գրված հաշիվ-ապրանքագրի համարը։ |
Մեկնաբանություն |
Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։ |
Հեղինակ |
Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը: |
Ապրանքների ցուցակ էջի տեսքը հետևյալն է.
Դաշտ |
Նշանակություն |
Արժույթ |
Փաստաթղթի արժույթն է։ Նշենք ապրանքների ինքնարժեքների հաշվառման մի յուրահատկություն։ Համակարգում ինքնարժեքները զուգահեռ հաշվառվում են դրամով` առանց ԱԱՀ-ի, դրամով` ներառյալ ԱԱՀ-ն և որևիցե արտարժույթով` նույնպես ներառյալ ԱԱՀ-ն։ Վերոնշյալ արտարժույթը սահմանվում է համակարգը շահագործելուց առաջ` Դրույթներ պատուհանի Ընդհանուր էջում գտնվող Ապրանքների արժույթ դաշտում։ Սա նշանակում է, որ անկախ ձեռքբերման փաստաթղթի արտարժույթից, ապրանքների ինքնարժեքները գրանցվում են դրամով և կառավարչական արժույթով։ |
Արտարժույթի փոխարժեք |
Համակարգն ավտոմատ լրացնում է Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուում տվյալ արտարժույթի համար վերջին գրանցված փոխարժեքը։ Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, եթե Փաստաթղթի արժույթ դաշտում լրացված է AMD։ |
Առ |
Ավտոմատ լրացվում է համակարգի կողմից, ցույց է տալիս թե արտարժույթի քանի միավորի համար է սահմանված փոխարժեքը: Խմբագրման ենթակա չէ, եթե Արժույթ դաշտում լրացված է AMD: |
Գնի տեսակ |
Նշվում է, թե ապրանքները մուտքագրելիս համակարգն ինչ տեսակի գներ առաջարկի։ Եթե Ընդհանուր էջի Մատակարար դաշտը լրացված է, և ընտրված պայմանագրում նշված է գնի տեսակը, ապա համակարգն ավտոմատ կլրացնի այդ գնի տեսակը: |
Գումար |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն այս դաշտում ավտոմատ լրացնում է ձեռքբերվող ապրանքների ընդհանուր գումարը մատակարարի կողմից դուրս գրված փաստաթղթի արժույթով: |
Մաքսատուրք (AMD) |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ապրանքների ցուցակի Մաքսատուրք սյան հանրագումարը արտահայտված դրամով: |
Գումար ԱԱՀ (AMD) |
Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Համակարգն հաշվարկում և լրացնում է ապրանքների ցուցակի Գումար ԱԱՀ սյան հանրագումարը արտահայտված դրամով: |
Ապրանքների ցուցակ աղյուսակում լրացվում են ձեռք բերվող ապրանքների կոդը, անվանումը, չափման միավորը, քանակը, ձեռք բերման գինը և գումարը, մաքսային արժեքը, մաքսատուրքի տոկոսը, մաքսատուրքը, խմբաքանակի հատկությունները և ԱԱՀ-ի տոկոսադրույքն ու գումարը։
Ելնելով ձեռքբերման գնից` մաքսային արժեքը վերահաշվարկվում է դրամային համարժեքի։ Ելնելով մաքսային արժեքից և տոկոսից` հաշվարկվում է մաքսատուրքը։
Ելնելով մաքսային արժեքից և մաքսատուրքից` հաշվարկվում է ԱԱՀ-ի գումարը։ Օգտագործողը հնարավորություն ունի խմբագրել ավտոմատ հաշվարկաված մաքսային արժեքը, մաքսատուրքը և ԱԱՀ-ի գումարը։
Ցուցակը լրացնելու համար նախատեսված են նոր տող ավելացնելու , ընթացիկ տողը պատճենելու և հեռացնելու կոճակներ:
Ապրանքների ցուցակ աղյուսակում առանձին սյուներով վերջին ձեռքբերման գինը և տվյալ մուտքի ձեռքբերման գնի հետ հարաբերության %-ը տեսնելու համար անհրաժեշտ է փաստաթղթի կարգավորումներում նշել Ցույց տալ "Վերջին ձեռքբերման գին" սյունը դրոշակը:
Աշխատանքը ցուցակում նկարագրված է Աշխատանք փաստաթղթում գտնվող ցուցակների հետ բաժնում:
Փաստաթղթի Անվանացուցակում տողեր կարելի է ներմուծել տեքստային ֆայլից։ Դրա համար փաստաթղթի Ժապավենի Այլ բաժնից պետք է ընտրել Ապրանքների ցուցակի ներմուծում հրամանը և նշել տեքստային ֆայլը։ Ապրանքների նույնականացումը կատարվում է գծիկավոր կոդի հիման վրա։ Տեքստային ֆայլը պետք է ունենա *.txt կամ *.dat ընդլանում և պարունակի հետևյալ ֆորմատի տողեր` P; <Ապրանքի գծիկավոր կոդ>; <Քանակ>։ Օրինակ`
P; 123456780001; 10
P; 123456780002; 5
P; 123456780003; 1.5
Ապրանքների ցուցակ էջի ներքևի հատվածում Ընթացիկ տողի վահանակն է, որտեղ կարող են ցուցադրվել աղյուսակում ընթացիկ ապրանքի նկարը, մնացորդը (փաստաթղթում նշված պահեստում, ինչպես նաև ընդհանուր բոլոր պահեստներում), բնութագիրը: Ընթացիկ տողի վահանակի հետ կապված կարգավորումները տրվում են օգտագործողի փաստաթղթերի դրույթներից:
Լրացուցիչ էջի տեսքը հետևյալն է.
Այս էջում լրացվում են ձեռքբերման հետ կապված լրացուցիչ տվյալներ, որոնք օգտագործվում են փաստաթղթի տպվող ձևերում։
Դաշտ |
Նշանակություն |
Լիազորագիր |
Լիազորագրի համարը: |
Միջնորդ |
Լրացվում է միջնորդը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Ավտ/Բեռնարկղ |
Ավտո բեռնարկղի համարը: |
Գլխավոր հաշվապահ |
Գլխավոր հաշվապահի Ա.Ա.Հ., լրացվում է համակարգի դրույթներից, կարելի է խմբագրել: |
Թույլատրեց |
Թույլատրողի Ա.Ա.Հ., այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Ընդունեց |
Նյութական պատասխանատու անձը, այն կարելի է ընտրել Աշխատակիցներ տեղեկատուից: |
Նշում |
---|
Պահեստի մուտքի օրդեր (ներմուծում) փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի IncomeImportGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import): |