Դրամարկղի մուտքի օրդեր

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Փաստաթղթեր > Օժանդակ փաստաթղթեր >

Դրամարկղի մուտքի օրդեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը նախատեսված է դրամարկղի մուտքերը ձևակերպելու համար։
Փաստաթղթի տեսքը հետևյալն է.

Sales_Documents_CashIn

Դաշտ

Նշանակություն

Գործողության տեսակ

Նշվում է գործողության տեսակը, որով մուտքագրվում է գումարը: Ընդունում է 1- Գումարի մուտքագրում գործընկերոջից, 2- Գումարի մուտքագրում այլ դրամարկղից, 3- Գումարի մուտքագրում բանկային հաշվից, 4 - Պլաստիկ քարտով վճարում (կանխավճարի ՀԴՄ կտրոնի տպում) արժեքները։

Դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղ մուտքագրվում են դրամական միջոցները:

Հերթափոխի N

Լրացվում է ընտրված դրամարկղի հերթական հերթափոխի համարը:

Ամսաթիվ

Դրամարկղի մուտքի օրդերի ստեղծման ամսաթիվը: Համակարգն ավտոմատ առաջարկում է ընթացիկ ամսաթիվը:

Փաստաթղթի N

Դրամարկղի մուտքի օրդերի հերթական համարը: Համակարգն ավտոմատ առաջարկում է այս փաստաթղթի հերթական համարը: Այն առաջարկվում է նաև սեղմելով CTRL+M ստեղների համադրությունը կամ դաշտին կից paytik կոճակը: Նոր փաստաթղթին վերագրվող համարի ընթացիկ արժեքը կարելի է տեսնել և խմբագրել Դրույթներ պատուհանի Փաստաթղթերի համարներ էջում:

ՀԴՄ կտրոնի N

Լրացվում է Կանխավճարի  կամ Կանխիկ մուտքի ՀԴՄ կտրոնի համարը: Խմբագրման ենթակա չէ: Կտրոնը տպվում է դաշտին կից կոճակը սեղմելու դեպքում:

Հիմք փաստաթուղթ

Կարելի է նշել այն փաստաթուղթը, որի հիման վրա գրանցվում է դրամարկղի մուտքի օրդերը։ Հիմք փաստաթուղթն ընտրելու համար անհրաժեշտ է բացել փաստաթղթերի մատյանը, որի համար պետք է սեղմել դաշտի աջ կողմում տեղադրված UI.OpenWindows.DownArrow  կոճակը։ Նախքան մատյանի պատուհանը բացվելը կհայտնվի դիալոգ պատուհան, որում պետք է նշել հիմք փաստաթղթի գրանցման ժամանակահատվածը, տեսակը և վիճակը։ Հիմք-փաստաթուղթ կարող են հանդիսանալ Վճարման հանձնարարագիր, Դրամարկղի ելքի օրդեր, Վաճառք (Հաշիվ-ապրանքագիր) կամ Վաճառք (Մանրածախ) փաստաթղթերը։ Հիմք-փաստաթուղթն ընտրելու դեպքում համակարգն առաջարկում է լրացնել փաստաթղթի դաշտերը հիմք փաստաթղթի համապատասխան դաշտերի արժեքներով։

Փաստաթղթի արժույթ

Փաստաթղթի արժույթն է, որով մուտքագրվում է գումարը։     

Փոխարժեք

Նշված արժույթի դրամային համարժեքը: Այս դաշտն ավտոմատ լրացնում է համակարգը` արժույթի փոխարժեքը փնտրելով Արտարժույթի փոխարժեքներ տեղեկատուի մեջ: Այստեղ փնտրվում է այնպիսի տող, որի ամսաթիվը համընկնում է փաստաթղթում լրացված ամսաթվի հետ: Այդպիսի տողի բացակայության դեպքում ընտրվում է մոտակա ամսաթվով տողը: Այն կարելի է նաև խմբագրել: Եթե արժույթն ազգային դրամն է, ապա Փոխարժեք և առ դաշտերում գրվում է մեկ:

Գումար արժույթով

Դրամարկղ մուտքագրվող գումարը` փաստաթղթի արժույթով: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել արժույթով գումարը բառերով:

Գումար ԱԴՄ-ով

Գումար արժույթով դաշտում լրացված գումարի դրամային համարժեքը: Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, երբ Գումար արժույթով դաշտը դրամային է: Դաշտին կից գտնվող copy կոճակի վրա աջ կտտոցով բացվող Պատճենել հրամանով կարելի է պատճենել ԱԴՄ-ով գումարը բառերով:

Խումբ

Եթե դաշտի արժեքը լրացված է, ապա գործընկերների ցուցակից կարելի է ընտրել միայն տվյալ խմբին պատկանող գործընկերոջը։

Գործընկեր

Լրացվում է գործընկերոջ կոդը: Գործընկերոջ կոդը կարելի է լրացնել նաև գործընկերոջ քարտը սկաներով անցկացնելու միջոցով: Եթե Գործընկերներ տեղեկատուում տվյալ գործընկերը գրանցված չէ, նրան կարելի է ավելացնել անմիջապես այս պատուհանից` սեղմելով avelacnel կոճակը: Գործընկերոջ տվյալները խմբագրելու համար սեղմել xmbagrel կոճակը:

Պայմանագիր

Գործընկերոջ հետ ունեցած պայմանագրերից որևէ մեկի կոդն է։ Համակարգն ավտոմատ առաջարկում է հիմնական պայմանագիրը։ Գործընկեր դաշտը լրացված լինելու դեպքում, այս դաշտը պարտադիր լրացվող է, հակառակ դեպքում այն փակ է։

Գումար

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ։ Կախված Արժույթ դաշտում լրացված արժույթից` ավտոմատ լրացվում է դաշտի արժեքը։   

Պարտք

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ պատկերվում է գործընկերոջ վերջնական պարտքը նշված պայմանագրի արժույթով։ Դաշտի արժեքը թարմացնելու համար նախատեսված է UI.Grid.RefreshButton կոճակը։

Արժույթ

Այս դաշտը խմբագրման ենթակա չէ, այստեղ ավտոմատ լրացվում է ընտրված պայմանագրի արժույթը։ Եթե Գործընկեր դաշտը լրացված չէ, այս դաշտը դատարկ է մնում։

Տպել ծախս հիմնավորող ՀԴՄԿ

Դրոշակը նշված լինելու դեպքում Կանխավճարի ՀԴՄԿ տպելիս կտպվի գնորդի ՀՎՀՀ-ով կտրոն: Դրոշակը նշելու հնարավորությունն ակտիվանում է միայն անկանխիկ գործարքների դեպքում` երբ գործողության տեսակ դաշտում նշված է 4. Պլաստիկ քարտով վճարում (կանխավճարի ՀԴՄ կտրոնի տպում):

Վճարող

Եթե Գործընկեր դաշտը լրացված է, ապա այդ դաշտի արժեքը ավտոմատ լրացվում է նաև այստեղ։

Հիմք

Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հավելված

Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Մեկնաբանություն

Մեկնաբանություն փաստաթղթի վերաբերյալ: Կարող է ընդունել արժեքներ Արտահայտություններ տեղեկատուից։

Հեղինակ

Նշվում է Փաստաթուղթը ստեղծող Օգտագործողը: Դաշտը առկա է և ենթակա է խմբագրման, եթե Օգտագործողի Փաստաթղթերի դրույթներում նշված չէ Սահմանափակել աշխատանքը այլ օգտագործողներին պատկանող փաստաթղթերի հետ դրոշակը:

Գլխավոր հաշվապահ

Գլխավոր հաշվապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

Գանձապահ

Գանձապահի անուն, ազգանունը։ Ավտոմատ լրացվում է դրույթներից:

 

Գործողության տեսակից կախված` փաստաթղթում ցուցադրվող դաշտերը տարբեր են: Օրինակ, եթե նշված է 2- Մանրածախ հասույթի մուտքագրում արժեքը, ապա Գործընկերոջ հետ կապված դաշտերը փոխարինվում են Ելքի դրամարկղ և Աշխատակից դաշտերով` հնարավորություն տալով կատարել գումարի տեղաշարժ դրամարկղերի միջև:

Sales_Documents_CashIn1

Ելքի դրամարկղ

Լրացվում է այն դրամարկղը, որտեղից ելքագրվում են դրամական միջոցները:

Աշխատակից

Ելքի դրամարկղի գանձապահը: Ընդունում է արժեքներ Աշխատակիցներ տեղեկատուից:

 

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթղթերը հնարավոր է արտահանել XML ֆորմատով և ներմուծել ՀԾ-Հաշվապահ համակարգ:

note Նշում

Դրամարկղի մուտքի օրդեր փաստաթուղթը կարելի է ներմուծել MS Excel-ի CashInGroupImport.xlsm ֆայի միջոցով, որը գտնվում է Import գրադարանում (Օրինակ` C:\Program Files\Armenian Software\AS-Trade\Import):