Վաճառքներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Գրաֆիկական վերլուծություններ >

Վաճառքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Վաճառքներ հաշվետվությունը նախատեսված է ըստ Առևտրային գործակալի, Գնորդի, Գնորդի վաճառքի գոտու, Գնորդի խմբի, Գտնվելու վայրի վաճառքների/վերադարձերի մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար։ Հաշվետվությունը կանչելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Պարտադիր լրացվող դաշտեր են և թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածում կատարված Վաճառքները/Վերադարձերը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքները/Վերադարձերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Արտադրող

Ապրանքի արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Արտադրողների ապրանքների Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Վաճառքները/Վերադարձերը։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքները/Վերադարձերը։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում Վաճառքները/Վերադարձերը։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիների գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերին պատկանող Գնորդների Վաճառքները/Վերադարձերը։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչերի անունով ձևակերպված Վաճառքները/Վերադարձերը։

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ վճարման տեսակ(ներ) ունեցող Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող Վաճառքները/Վերադարձերը, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքները/Վերադարձերը:

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Ի պահ հանձնում, Ի պահից վերադարձ, Նվեր, Վաճառք և Վերադարձ տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում արտացոլված` վերը նշված բոլոր գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող գործողությունները կֆիլտրվեն դաշտի արժեքից կախված:

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտին Սևագիր արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող Վաճառքները/Վերադարձերը, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված Վաճառքները/Վերադարձերը։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված Վաճառքները/Վերադարձերը:

Հաշվարկման հիմք

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Գնորդի քանակ, Քանակ, Վաճառքի քանակ, Գումար, Ծավալ և Քաշ տարբերակները։

Դիագրամի տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Chart-bar-icon - սյունակաձև, chart-stock-icon - գծաձև դիագրամի տեսակները:

Դիագրամն ըստ

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Օր, Շաբաթ, Ամիս, Տարի տարբերակները։

Վերլուծել ըստ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են վաճառքները/վերադարձերն ըստ Առևտրային գործակալի, Գնորդի, Գնորդի վաճառքի գոտու, Գնորդի խմբի, Գտնվելու վայրի վերլուծելու եղանակները։