Լավագույն վաճառվող ապրանքներ

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Գրաֆիկական վերլուծություններ >

Լավագույն վաճառվող ապրանքներ

Previous pageReturn to chapter overviewNext page

Լավագույն վաճառվող ապրանքներ հաշվետվությունը նախատեսված է ամենալավ վաճառված Ապրանքների մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար։ Հաշվետվությունը կանչելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը.

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Պարտադիր լրացվող դաշտեր են և թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածում կատարված Վաճառքները/Վերադարձերը:

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների Վաճառքները/Վերադարձերը:

Արտադրող

Ապրանքի արտադրողը։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Արտադրողներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում տեղեկատուում արտացոլվում է միայն տվյալ, հակառակ դեպքում՝ բոլոր Արտադրողների ապրանքների Վաճառքները/Վերադարձերը։

Հաշվարկման հիմք

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Քանակ, Գումար, Գումարն առանց զեղչի, Ծավալ և Քաշ տարբերակները։ Դաշտին Գումար արժեքը տալու դեպքում ապրանքների դասակարգումը կիրականացվի Վաճառքների/Վերադարձերի Գումար,  Գումարն առանց զեղչի արժեքը տալու դեպքում՝ Գումարն առանց զեղչի, Քանակ արժեքը տալու դեպքում՝ Քանակի, Քաշ արժեքը տալու դեպքում՝ Քաշի, Ծավալ արժեքը տալու դեպքում՝ Ծավալի վերլուծության արդյունքում։

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Նվեր, Վաճառք և Վերադարձ տարբերակները։ Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն Վաճառք և Վերադարձ փաստաթղթերում արտացոլված` վերը նշված բոլոր գործողությունները, հակառակ դեպքում հաշվետվության մեջ արտացոլվող գործողությունները կֆիլտրվեն դաշտի արժեքից կախված:

Դիագրամի տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Chart-bar-icon - սյունակաձև, chart-stock-icon - գծաձև , pie-chart-icon - եռաչափ բլիթաձև, chart-pie-icon - բլիթաձև դիագրամի տեսակները:

Լավագույն

Ընտրվում է լավագույն վաճառվող ապրանքներից քանիսը ներկայացնել: Հաշվետվությունը կարելի է կազմել առավելագույնը 20 վաճառված ապրանքի համար:

 

Լավագույն վաճառվող ապրանքներ հաշվետվության տեսքը հետևյալն է․

 

Bestsellers