Պարտքեր

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Գրաֆիկական վերլուծություններ >

Պարտքեր

Previous pageReturn to chapter overviewNext page

Պարտքեր հաշվետվությունը նախատեսված է գնորդների պարտքերի մասին վերլուծական տեղեկատվություն ստանալու համար:

Հաշվետվությունը կանչելու համար բերվող երկխոսության պատուհանն ունի հետևյալ դաշտերը․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Պարտադիր լրացվող դաշտեր են և թղթապանակում արտացոլվում են տվյալ ժամանակահատվածի պարտքերը։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող պարտքերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների պարտքերը։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի պարտքերը։

Գնորդի վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտի(ներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքի գոտիների գնորդների պարտքերը։

Դիագրամի տեսակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Chart-bar-icon - սյունակաձև, chart-stock-icon - գծաձև դիագրամի տեսակները:

Դիագրամն ըստ

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Օր, Շաբաթ, Ամիս, Տարի տարբերակները։

Պարտքի տեսակ

Պարտադիր լրացվող դաշտ է։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Պարտք, Ժամկետանց պարտք տարբերակները։

Ցուցադրել սահմանաչափերը

Նշիչը դրված լինելու դպքում հաշվետվությունում կարտացոլվեն գնորդ(ներ)ի պարտքի և ժամկետանց պարտքի սահմանաչափերը։

Վերլուծել ըստ

Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են պարտքերն ըստ Գնորդի կամ Գնորդի խմբի վերլուծելու եղանակները։