Վերադարձերի աշխատանքային մատյան

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Վերադարձերի վերլուծություն >

Վերադարձերի աշխատանքային մատյան

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է կազմակերպության Վաճառքները/Ի պահ հանձնումները և Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը համեմատելու համար։ Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում գրանցված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները ներառող Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Ապրանքի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանքի խումբ: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանքի խմբ(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր ապրանքի խմբերին պատկանող ապրանքների Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Գնորդի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդի խմբ(եր)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդի խմբերի Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Առևտրային գործակալ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առևտրային գործակալ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առևտրային գործակալ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առևտրային գործակալների անունով ձևակերպված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Վաճառքի գոտի

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վաճառքի գոտի։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վաճառքի գոտիներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ վաճառքի գոտ(իներ)ում, հակառակ դեպքում` բոլոր վաճառքների գոտիներում ձևակերպված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Գտնվելու վայր

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գտնվելու վայր։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գտնվելու վայրեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գտնվելու վայր(եր)ին, հակառակ դեպքում` բոլոր գտնվելու վայրերին պատկանող Գնորդների Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչերի անունով ձևակերպված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Վճարման տեսակ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վճարման տեսակ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վճարման տեսակներ տեղեկատուում սահմանված արժեքները: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ վճարման տեսակ(ներ) ունեցող Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Փաստաթղթի խումբ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի փաստաթղթի խումբ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Փաստաթղթի խմբեր տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունը կկազմվի` հաշվի առնելով միայն տվյալ փաստաթղթի խմբին պատկանող Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները, հակառակ դեպքում` բոլոր Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը:

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Վաճառք և Ի պահ հանձնում տարբերակները։ Դաշտին Վաճառք արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Վաճառքներից վերադարձերն ու Վաճառքները, Ի պահ հանձնում արժեքը տալու դեպքում` միայն Ի պահից վերադարձերն ու Ի պահ հանձնումները: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և' Վաճառքից վերադարձերն ու Վաճառքները, և' Ի պահից վերադարձերն ու Ի պահ հանձնումները:

Փաստաթղթի վիճակ

Ընտրման ցուցակում առաջարկվում են Սևագիր և Գրանցված տարբերակները։ Դաշտում Սևագիր արժեքը նշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Սևագիր վիճակ ունեցող Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները, Գրանցվածի դեպքում՝ միայն Գրանցված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։ Դաշտում արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և՛ Սևագիր, և՛ Գրանցված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը:

Ստեղծել վաճառքի վերադարձ(եր). ստեղծել վաճառքի վերադարձ փաստաթուղթ։

Դիտել վաճառքի վերադարձ(եր). դիտել վաճառքի վերադարձ փաստաթուղթը։