Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների

Ուղղորդիչ:  Վաճառքներ > Հաշվետվություններ և մատյաններ > Վերադարձերի վերլուծություն >

Վերադարձերի վերլուծություն ըստ վաճառքների

Previous pageReturn to chapter overviewNext page

Հաշվետվությունը նախատեսված է նշված ժամանակահատվածում ստեղծված Վաճառքի վերադարձերն ըստ Վաճառքների  վերլուծելու համար: Հաշվետվությունը ստեղծելու համար լրացվող երկխոսության պատուհանը բաղկացած է հետևյալ դաշտերից․

 

Դաշտ

Նշանակություն

Վերադարձի ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում ձևակերպված Վաճառքի/Ի պահից վերադարձերը, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի/Ի պահից վերադարձերը:

Վաճառքի ժամանակահատված

Ամսաթիվ տիպի դաշտերի զույգ է: Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության մեջ կընդգրկվեն տվյալ ժամանակահատվածում ձևակերպված Վաճառքի/Ի պահից վերադարձերը, հակառակ դեպքում՝ բոլոր Վաճառքի/Ի պահից վերադարձերը:

Բաժին

Կարելի է նշել մեկ կամ մի քանի բաժին։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Բաժիններ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ բաժին(ներ)ին, հակառակ դեպքում` բոլոր բաժիններին վերաբերող Վաճառքի/Ի պահից վերադարձերը։ Բաժին դաշտը տեսանելի է, եթե ծրագրի Դրույթների Ընդհանուր էջի Բաժինների հաշվառում ստուգավանդակը նշված է։

Ապրանք

Կարելի է նշել մեկ կամ մի քանի ապրանք: Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Ապրանքներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ ապրանք(ներ)ը, հակառակ դեպքում` բոլոր ապրանքները ներառող Վաճառքի/Ի պահից վերադարձերը:

Գնորդ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի գնորդ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Գնորդներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ գնորդ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր գնորդների Վաճառքի/Ի պահից վերադարձերը:

Առաքիչ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի առաքիչ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Առևտրային գործակալներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվությունում արտացոլվում են միայն տվյալ առաքիչ(ներ)ի, հակառակ դեպքում` բոլոր առաքիչերի անունով ձևակերպված Վաճառքի վերադարձերը/Ի պահից վերադարձերը և Վաճառքները/Ի պահ հանձնումները։

Գործողություն

Ընտրման ցուցակում առաջարկվում են Վերադարձ և Ի պահից վերադարձ տարբերակները։ Դաշտին Վերադարձ արժեքը տալու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն միայն Վաճառքներից, Ի պահից վերադարձ արժեքը տալու դեպքում` միայն Ի պահից վերադարձերը: Դաշտում որևէ արժեք չնշելու դեպքում հաշվետվությունում կարտացոլվեն և' Վաճառքից, և' Ի պահից վերադարձերը:

Վերադարձի պատճառ

Կարելի է նշել մեկ կամ մի քանի վերադարձի պատճառ։ Դաշտին կից ընտրման ցուցակում առաջարկվում են Տեղեկատուների ձևավորում ենթահամակարգի Վերադարձի պատճառներ տեղեկատուում սահմանված արժեքները։ Դաշտի արժեքը լրացված լինելու դեպքում հաշվետվության կազմման համար հիմք կծառայեն միայն տվյալ Վերադարձի պատճառ(ներ)ով, հակառակ դեպքում` բոլոր Վերադարձի պատճառ(ներ)ով կատարված Վերադարձերը։

 

Հաշվետվության ընթացիկ տողին վերաբերող գործողություններն են.

Բացել. բացել/խմբագրել ընթացիկ փաստաթուղթը: